|
Բեյոնսեն չի կարողանում հղիանալ
30.12.2015
Երգչուհի Բեյոնսեն և նրա ամուսին, ռեփեր Ջեյ Զին երազում են երկրորդ երեխայի մասին, սակայն նրանց ջանքերը հաջողությամբ չեն պսակվում:
Երգչուհին փորձում է հղիանալ դեռ 2013 թվականից․ այդ ժամանակ տված հարցազրույցներից մեկի ժամանակ նա ասել է, որ ինքն ու ամուսինը շատ են ցանկանում, որ Բլյու Այվին եղբայր ունենա: Զույգը չի հայտնում անհաջողության պատճառը, սակայն հայտնի է դարձել, որ, եթե հաջորդ տարի նույնպես Բեյոնսեին չհաջողվի հղիանալ, նա կդիմի փոխնակ մոր օգնությանը:

Զույգին մոտ կանգնած աղբյուրը հայտնում է, որ այս բարդություններն անդրադռնում են տան մթնոլորտի վրա: Իսկ Քիմ Քարդաշյանի և Քանյե Ոuեսթի որդու ծնունդը, ըստ աղբյուրի, այնքան է տխրեցրել նրանց, որ աստղային զույգը նույնիսկ չի շնորհավորել այդ կապակցությամբ: Նույն աղբյուրի պնդմամբ` Քանյեն նույնիսկ մեկ անգամ ասել է, որ Բեյոնսեն և Ջեյ Զին նախանձում են իրենց:

Աղբյուր՝ LADYNEWS.am
Դիտվել է 7873 անգամ
Читать на русском
|