|
Քիմ Քարդաշյանը և Ուեսթը հրաժարվել են վաճառել տղայի նկարները 2,5 միլիոն դոլարով
26.12.2015
Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը հրաժարվել են վաճառել նորածին տղայի՝ Սեյնթի նկարը, հաղորդում է TMZ-ն:
Քիմը և Քանյեն, ում կարողությունը գնահատվում է մոտավորապես 155 միլիոն դոլար, մերժել են մի քանի ամերիկյան ամսագրերին, որոնք նրանց առաջարկում էին 2-2,5 միլլիոն դոլար՝ փոքրիկի բացառիկ ֆոտոշարքի հեղինակային իրավունքի համար:
Ընտանիքը դեռ պահում է Սեյնթին օտար աչքերից․ նա նույնիսկ չկար Քարդաշյանների Սուրբ Ծննդյան բացիկում, որտեղ կային բոլոր մնացած փոքրիկները:

Ի դեպ, երկու տարի առաջ, Քանյեն և Քիմը նույնպես մերժել էին իրենց դստեր՝ Նորթի նկարները տրամադրել 3,8 միլիոն դոլլարով: Վերջիվերջո, նրա նկարները վաճառեցին բարեգործության համար:

Միգուցե Սեյնթի նկարներնի հետ և՞ս նույն կերպ վարվեն։

Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 8019 անգամ
Читать на русском
|