Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Նրբագեղության 7 դաս Քեյթ Միդլթոնից

22.12.2015

Ոճաբանները և դիզայներները միանշանակ չեն վերաբերվում Քեյթ Միդլթոնի ոճին. ոմանք քննադատում են նրան ձանձրալի և շատ զգուշորեն ընտրված հագուստի համար, ոմանք գովում են նրա նրբագեղ և բարձրաշխարհիկ ոճը:

 

Ներկայացնում ենք Քեմբրիջի դքսուհու ոճի յոթ կանոնները.


1. Ընտրել դասական ոճի միաերանգ զգեստներ

Քեյթ Միդլթոնը միշտ չէ, որ եղել է ոճի մարմնավորում: Նրա ոճն ունեցել է զգալի զարգացում՝ հարմարավետ հագուստից մինչև նրբագեղ զգեստներ ու կիսաշրջազգեստներ: Այժմ Քեմբրիջի դքսուհին ավելի հաճախ ընտրում է դասական զգեստներ՝ նվազագույն ձևավոր դետալներով: Նա սիրում է մաքուր և պայծառ գույներ՝ կապույտի, կարմիրի, կանաչի, մանուշակագույնի բոլոր երանգները: Քեյթը շեշտը դնում է գույնի վրա, իսկ իր կերպարը միայն շահում է՝ զգեստը նայվում է պարզ և պայծառ:

600x580

2. Նախապատվություն տալ պատյան-զգեստներին և մատիտ կիսաշրջազգեստներին

Պաշտոնական միջոցառումների համար Քեյթն ընտրում է նրբաճաշակ և կանացի զգեստներ՝ վերնաշապիկի ու բաճկոնի համադրությամբ:

600x580

3. Համադրել թանկանոց հագուստը և ժողովրդավարական ապրանքանիշը

Միդլթոնին չի կարելի մեղադրել միայն թանկարժեք ապրանքանիշեր կրելու մեջ: Կարելի է անթերի տեսք ունենալ նաև հանրամատչելի հասանելիություն ունեցող բրենդային հագուստներով: Օրինակ, կարելի է գնել հասարակ  ծովային ոճի հագուստ: Ուսանողական տարիներից սկսած Քեյթը կարողանում է կրել հասարակ ջինսեր և ունենալ ոճային տեսք:

600x580

4. Զգուշորեն ընտրել հագուստը, բայց տեղյակ լինել վերջին տրենդների մասին

Կանոնակարգը բազում կանոններ է թելադրում դքսուհուն և Քեյթը զգուշությամբ է մոտենում հագուստի ընտրությանը: Սակայն նրա արտաքինից երևում է, որ տեղյակ է նորաձևության վերջին միտումներից: Օրինակ Dolce&Gabbana-ի սև ժանյակներով զգեստը միանշանակ թրենդային է, իսկ Քեյթը դրանում շատ կանացի է և նորաձև:

600x580

5. Կոկիկ վարսահարդարում

Չնայած, որ անփույթ սանրվածքներն են այժմ նորաձև, Քեյթը հետևում է իր ոճին և ամենուր հայտնվում է կոկիկ վարսահարդարմամբ: Այսպիսի պահպանողականությունը չի նշանակում սակայն, որ Միդլթոնն ընդհանրապես չի փոփոխում սանրվածքը՝ ամռանը նա բոլորին զարմացրել էր  երկարացված ճակատային մազափնջով:

600x580

6. Մինիմալիզմ աքսեսուարներում

Դքսուհին նախընտրում է նվազագույն քանակի աքսեսուարներ և մեծ զարդեր կրում է միայն հատուկենտ դեպքերում: Իր կերպարը նա ամբողջացնում է կոկիկ ականջողերով, պարզ ժամացույցով և գոտիով: Ինչպես ասում են Բրիտանիայում՝ less is more՝ քիչ նշանակում է շատ: Սովորաբար Քեյթը նախընտրում է փոքրիկ կլատչներ: Իսկ որոշ դեպքերում՝ գլխարկ:

600x580

7. Նավակ կոշիկ

Նավակ կոշիկներն իրապես դասական են: Հագնելով այս կոշիկները որևէ զգեստի հետ՝ դուք արդեն դառնում եք ավելի նրբագեղ և սլացիկ: Այս կոշիկները շեշտում են ոտքերի գեղեցկությունը, բայց, միաժամանակ, բավականին պահպանողական են: Քեյթն ամեն անգամ իր զգեստի հետ համապատասխան գույնի կոշիկ է ընտրում և միշտ ոճային տեսք ունի:

600x580

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 15041 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Տղամարդու զգեստապահարանի այս իրը հիանալի տեղավորվում է կանացի նորաձևության մեջ

22.09.2026
Թվում էր, թե փոխառելու ոչինչ չկա, բայց մեկ խիստ գործնական դետալ անսպասելիորեն ակնառու անցում է կատարել։

Կարմիր կաշվե տաբատ. 2026 թվականի աշնանային նորաձևության գլխավոր մարտահրավերը

08.09.2026
Վերջին մի քանի տարիների ընթացքում կաշվե տաբատները դարձել են մեր զգեստապահարանի անբաժանելի մասը՝ էքստրեմալից անցնելով այնպիսի անբաժանելի իրերի, ինչպիսիք են ջինսերը կամ կոստյումի տաբատները։

Գոբելեն. տպավորիչ հյուսվածք աշնանային կերպարների համար

20.08.2026
Ներկայացնում ենք, թե ինչու այժմ արժե գոբելենին հատուկ ուշադրություն դարձնել և ինչպես այն նորաձև դարձնել:

Fruit nails. ամառային արձակուրդի դասական մանիկյուրը

24.07.2026
Եթե դուք փնտրում եք դիզայն, որը կապված չէ որևէ կոնկրետ մրգի հետ և կատարյալ համադրվում է ցանկացած դեկորի հետ, ապա անպայման պետք է փորձեք Fruit nails–ը։

Կակաչաձև կիսաշրջազգեստը կատարյալ է ավելորդ քաշը թաքցնելու համար

02.07.2026
Եթե պատրաստ չեք գումար ծախսել միայն ամռային արդիական նորաձև կիսաշրջազգեստի վրա, դիտարկեք բոլոր եղանակներին հարմար այս մոդելը։

Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ

19.06.2026
«Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։ 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-10-2026 00:42
«Վերիթիի գաղտնի օրագիրը» ֆիլմը, որի գլխավոր դերերում են Դակոտա Ջոնսոնը և Էն Հեթուեյը, այս աշնան մեծ  հիթը դարձավ։ Մինչ քննադատները վերլուծում են ֆիլմը, երկրպագուները սոցիալական ցանցերում աղմուկ են բարձրացնում դրա շուրջ, իսկ կինովարձույթի եկամուտները նոր ռեկորդներ են սահմանում։
19-10-2026 00:17
Մասնագետները հաշվարկել են եվրոպական թագավորական ընտանիքների կողմից թագավորական հարսանիքներին կրած թագերի մոտավոր արժեքը: Առաջատարը բրիտանական և հոլանդական թագավորական ընտանիքներն են, որոնցից յուրաքանչյուրի թագերի հավաքածուն գնահատվում է 17 միլիոն ֆունտ ստեռլինգ: Նորվեգիայի թագավորական ընտանիքը զբաղեցնում է պատվավոր երրորդ տեղը, որին հաջորդում է դանիական թագավորական ընտանիքը: Բելգիան հինգերորդն է, իսկ Իսպանիան՝ վեցերորդը:
19-10-2026 00:09
Ռուսաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Էլիզաբեթ Աբրահամյանը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակն անվանել է անհավանական երջանկություն: Աբրահամյանը դարձել է Ռուսաստանի առաջին մարզիկը, որը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում հաղթել է մենախաղում։
19-10-2026 00:08
Մեծ Բրիտանիա վերադառնալուց կարճ ժամանակ առաջ Մեգան Մարքլը որոշեlլ է վերսկսել իր կինոկարիերան։ Աղբյուրների համաձայն՝ դքսուհին ակտիվորեն դեր էր  փնտրում Գայ Ռիչիի «Ջենտլմենները» սերիալում, սակայն հանրության բացասական արձագանքից հետո շոուրանները որոշեցին մերժել նրան։
19-10-2026 00:02
Շոն ՄաքԳիրը երեք տարի աշխատելուց հետո լքում է McQueen-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնը, հաղորդում է WWD-ն՝ հղում անելով Kering կոնգլոմերատի ներկայացուցիչներին, որը ապրանքանիշի սեփականատերն է: Իրավահաջորդը դեռևս չի նշանակվել: Kering-ը խոստացել է շուտով հայտարարել նոր նշանակման մասին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 584 անգամ
20.10.2026
Դիտվել է 2 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster