Pantone գույների հեղինակավոր ինստիտուտը հրատարակել է 2016թ-ի նորաձև գույները:
Այս անգամ, տարվա գլխավոր գույնը մեկը չէ, ինչպես նախորդ տարիներին, այլ երկուսն են՝ նուրբ վարդագույնը՝ Rose Quartz և նուրբ երկնագույնը՝ Serenity:
Միասին այս գույները հիշեցնում են մեկնարկող արևածագ ծովափին:
Ի դեպ, հոգեբանները գտնում են, որ այս երանգները խորհրդանշում են հանգստություն և անվրդովություն, ինչը պակաս կարևոր չէ գալիք` կապկի տարում:
2016թ-ի նորաձև գույների տասնյակի մեջ են մտնում նաև դեղձի գույնը՝ Peach Echo, ծովային կապույտը՝ Snorkel Blue, դեղնավունը՝ Buttercup, մանուշակագույն-մոխրագույնը՝ Lilac Gray, նեոնային կանաչը՝ Green Flash, տոնային կարմիրը՝ Fiesta, ինչպես նաև սառը սուրճի գույները՝ Iced Coffee և խեցեգույնը՝ Limpet Shell:
16-07-2026 10:13 Հայկական խոհանոցը զբաղեցրել է 87-րդ տեղը աշխարհի լավագույն խոհանոցների վարկանիշում՝ ըստ Taste Atlas վարկածի։ Վրաստանը զբաղեցրել է 21-րդ տեղը, Թուրքիան՝ 7-րդ, Ռուսաստանը՝ 28-րդ, Ադրբեջանը՝ 67-րդ, Իրանը՝ 42-րդ տեղը։ Առաջին հորիզոնականում հայտնվել է իտալական խոհանոցը։ Ցանկում ներառվել է 100 երկիր։
16-07-2026 10:10 Շվեդիան զբաղեցնում է առաջին տեղը կյանքի որակով աշխարհի լավագույն երկրների 2026 թվականի վարկանիշում՝ առաջ անցնելով Դանիայից և Կանադայից։ Աշխարհի առաջատար 30 երկրներից 20-ը բաժին է ընկնում Եվրոպային, ընդ որում՝ առաջատար դիրքերում են սկանդինավյան երկրները։ ԱՄՆ-ը զբաղեցնում է 27-րդ հորիզոնականն ընդհանուր վարկանիշում՝ վերջինը լինելով «Մեծ յոթնյակի» (G7) երկրների շարքում։
16-07-2026 03:18 Չնայած ավոկադոն համարվում է «սուպերմթերք», դրա չափից ավելի օգտագործումը կարող է վնասել առողջությանը։ Ըստ բժշկների՝ ավոկադոն բավականին կալորիական մթերք է․ մեկ միջին պտուղը պարունակում է մոտ 300–350 կիլոկալորիա և շուրջ 30 գրամ ճարպ։ Էներգետիկ արժեքով այն համադրելի է խոզի մսի լավ չափաբաժնի կամ մեկ սալիկ շոկոլադի հետ, ուստի ամեն օր մեկ-երկու ավոկադո օգտագործելը ժամանակի ընթացքում կարող է նպաստել ավելորդ քաշի առաջացմանը։ Լեղաքարային հիվանդություն կամ լեղու կանգի հակում ունեցող մարդկանց դեպքում մեծ քանակությամբ ավոկադոյի օգտագործումը կարող է առաջացնել լեղապարկի կծկումներ և քարերի տեղաշարժ։
16-07-2026 01:24 Բրիտանացի սուպերմոդել և դերասանուհի Կարա Դելևինը այս ամառը իսկապես թեժ է դարձնում. նա լուսանկարվել է Playboy-ի շապիկի համար: Այս լուսանկարահանումը նրա առաջին համագործակցությունն է հայտնի տղամարդկանց ամսագրի հետ: Աստղին լուսկարահանումերին պատրաստոլ է ոճաբան Լանա Ջեյ Լաքին:
15-07-2026 08:50 Ավանդաբար, Փարիզի նորաձևության շաբաթից հետո ոլորտի առաջատար դեմքերը մեկնում են Իտալիա, որտեղ Dolce & Gabbana-ն ներկայացնում է իր նորաձևությունը: Ավելի քան մեկ տասնամյակ շարունակ Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբանան իրենց նորաձևության ցուցադրությունները կազմակերպում են երկրի ամենագեղեցիկ անկյուններում՝ ամեն անգամ դրանք վերածելով եռօրյա փառատոնի: Ծրագրում անփոփոխ կերպով ներկայացվում են Alta Gioielleria զարդերի հավաքածուն, Alta Moda կանացի և Alta Sartoria տղամարդկանց հավաքածուները, որոնք բոլորն էլ միավորված են մեկ գաղափարով՝ պատմել ևս մեկ պատմություն Իտալիայի մշակույթի, արհեստների և ավանդույթների մասին: