Արդեն մեկ ամսից ավել մեծ էկրանին է հայկական առաջին ֆիլմը՝ 16 տարեկանից բարձր հանդիսատեսի համար' «Հոբելյանական հաճախորդը» (ռեժիսոր' Արա Երնջակյան, գլխավոր դերերում' Դավիդ Կացարավա, Լուիզա Ներսիսյան): Ֆիլմի ստացած արձագանքներով LN-ը հետաքրքրվեց ռեժիսոր Արա Երնջակյանից. «Սպասումներս ավելի քան արդարացան: Արձագանքներն էլ շատ ավելին էին, քան սպասում էինք: Շուտով ֆիլմը կցուցադրվի նաև Վրաստանում, Ղազախստանում և էլի մի շարք երկրներում»:
Մեր հարցին, թե արդյոք ազգային մենթալիտետին չբախվեց էրոտիկ տեսարաններով ֆիլմը, Արա Երնջակյանը պատասխանեց. «Եթե ֆիլմը 16 տարեկանից բարձր մարդկանց համար է նախատեսված, չի նշանակում, որ այնտեղ սեքս կա: Ուղղակի ֆիլմը հետաքրքիր չի լինի 16-ից փոքր անձանց համար: Եթե նկատել եք, այնտեղ չկան բացարձակ բաց տեսարաններ: Ամեն ինչ չափի մեջ է»: Ֆիլմում գլխավոր դերակատարուհու' Լուիզա Ներսիսյանի մասնակցությամբ սթրիպ տեսարան կա, եւ առհասարակ «Հոբելյանական հաճախորդ»-ում դերասանուհին ներկայացավ բավական համարձակ կերպարով: Պրեմիերայից առաջ LN-ը զրուցել էր Լուիզա Ներսիսյանի հետ ֆիլմից սպասումների մասին:
Իսկ արդարացան նաեւ նրա սպասումները, թե ոչ, ճշտեցինք Արա Երնջակյանի հետ զրույցից հետո: «Այո, լիովին արդարացան: Բավականին դրական արձագանքներ ենք ստանում: Դերասանի համար կարևոր է, երբ գնահատում են իր աշխատանքը: Ուրախ եմ, որ հանդիսատեսը գնահատեց իմ աշխատանքը»,- LN-ի հետ զրույցում ասաց Լուիզա Ներսիսյանը:
23-06-2026 09:28 Մեգան Մարքլը կարող է մեծ կորուստներ կրել իր As Ever ապրանքանիշից։ Ըստ որոշ տեղեկությունների, Սասեքսի դքսուհին կարող է կորցնել մինչև 5 միլիոն դոլար, եթե չվաճառի իր առկա արտադրանքը մինչև դրանց ժամկետի ավարտը։ Ըստ լրատվամիջոցների՝ ընկերությունը մինչև հաջորդ ամռան վերջ ժամանակ ունի վաճառելու իր բոլոր մուրաբաները, թեյերը և ծաղկային հավելումները։
23-06-2026 04:33 Իրինա Շեյքը դարձել է Revolve Los Angeles-ի ամառային հավաքածուի դեմքը: Ռոբին Գալիեգի կողմից լուսանկարված 40-ամյա ռուս սուպերմոդելը մի քանի կերպարներ է կրել՝ սպիտակ լողազգեստ՝ ծայրահեղ կտրվածքով, գինու գույնի՝ ազդրերի խորը կտրվածքներով և բաց մեջքով թեփուկավոր երեկոյան զգեստ:
23-06-2026 03:37 Նախօրեին Բիանկա Սենսորին և նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, մասնակցել են մտերիմ ընկերոջ և ոճաբան Ղադիր Ռաջաբի ծննդյան երեկույթին։ Հոբելյարն ինքը է լուսանկար հրապարակել տոնակատարությունից։ Երեկոյի համար 31-ամյա Սենսորին ընտրել է բաց կապույտ միկրո բիկինի, որը հազիվ էր ծածկում նրա կուրծքն ու վարտիք՝ փիսիկի պատկերով։ Նա իր ֆիրմային մերկ կերպարը լրացրել է սպիտակ բարձրակրունկ բոկոտիներով։
22-06-2026 09:29 Տասը տարվա ընթացքում առաջին անգամ Սերենան և Վենուս Ուիլյամսը քույրերը կհանդիպեն կորտում: Ըստ The Guardian-ի՝ Ուիմբլդոնի առաջիկա մրցաշարում նրանք կմրցեն զուգախաղում: Մրցաշարը կանցկացվի Լոնդոնում հունիսի 29-ից հուլիսի 12-ը:
22-06-2026 09:26 Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը՝ Նորթ Ուեսթը, ընդամենը 13 տարեկան է, բայց նա արդեն իսկ կարող է պարծենալ նախանձելի երաժշտական կարիերայով։ Երիտասարդ ռեփերի ներկայացուցիչները վերջերս հայտարարել են, որ նա այս ամռանը կսկսի իր առաջին լիարժեք հյուսիսամերիկյան շրջագայությունը։ Kimokawaii շրջագայությունների շարքի մասին հայտարարվել է Նորթի սոցիալական ցանցերում։ Գրառումից հստակ երևում է, որ նա պլանավորում է ելույթ ունենալ մեկ այլ կատարողի՝ իր ընկերուհի Մոլի Սանտանայի հետ։ Շրջագայությունը կսկսվի օգոստոսի 5-ին և կավարտվի օգոստոսի 27-ին՝ մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում ընդգրկելով 14 քաղաք, այդ թվում՝ Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն, Նյու Յորքը, Չիկագոն, Բոստոնը, Ատլանտան և այլն։