Նորաձև սանրվածքն ու դիմահարդարումը 2016 թվականին
23.11.2015
2016 թվականին նորաձևության միտումները շարունակում են իրենց շաժումը դեպի բնականը։
Գալիք տարում արդիական են լինելու ազատ, կարծես, «թափթփված» սանրվածքներն ու դիմահարդարումը` nude տեխնիկայով։ Իսկ դա նշանակում է, որ առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել մազերի և մաշկի խնամքին։ Սա վերաբերում է նաև նրան, թե ինչ հագնել 2016 թվականի ամանօրյա տոներին։
Մի խնայեք խնամող միջոցների և տոնային հիմքերի վրա․ ավելի լավ է հրաժարվեք ստվերների բազմերանգ հավաքածուից։ Անպայման ուշադրություն դարձրեք ունքերին․ 2016 թվականին ավելի լավ է դրանք թողնեք լայն, սակայն խնամված և փոքր-ինչ ներկված։
Ինչ վերաբերում է մազերին, ապա գույնն ընտրեք այնպես, որ այն բնական տեսք ունենա։ Նորաձև են շիկահեր, բաց և շագանակագույնը։ Երկարամազ գեղեցկուհիները կարող են փորձարկումներ անել հավաքված փնջով և ազատ պոչով։
Կարճ մազեր ունեցողներներին ավելի լավ է թարմացնել սանրվածքն այնպես, որ հնարավոր լինի առանց բարդ վարսահարդարման։ Ճիշտ ընտրված սանրվածքով դուք անզուգական կլինեք, անգամ, եթե մազերը պարզապես չորացնեք ֆենով՝ թեթևակի դրանք հարդարելով մատներով:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 28010 անգամ
Читать на русском
|