Բրիտանական Elle ամսագրի նոր՝ More Women, արշավը ներկայացնում է սեռերի անհավասարությունը:
Նկարիչները կարևոր իրադարձություններից «կտրել» են տղամարդկանց, դրնանով իսկ ցույց տալով, թե որքան քիչ են կանայք քաղաքականության, արվեստի և կյանքի այլ կարևոր ոլորտներում։
Ամսագրի նարկայացուցիչների խոսքերով, իրենց տեսահոլովակով ցանկացել են հերքել այն տեսակետը, թե այն կանայք, ովքեր հաջողության են հասել, միայն իրենց ու իրենց կարիերայի վրա կենտրոնացած անհատականություններ են։ Հակառակը, Elle-ն գտնում է, որ այն կանայք, ովքեր բարձր դիրքեր են զբաղեցնում, ուրախությամբ են միմյանց սատարում և չեն մրցակցում։
Այսօր կանայք, ըստ էության կարող են աշխատել որտեղ ուզես և ինչ ուզես․ այն ժամանակները, երբ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները պետք է նստեին տանն ու միայն զբաղվեին երեխաների դաստիարակությամբ, վաղուց արդեն անցել են։ Միաժամանակ, գործնականում բոլոր մասնագիտությունների բարձր պաշտոններում կանանց թիվը, նախկինի նման, քիչ է։
More Woman (թարգմանաբար նշանակում է «Ավելի շատ կանայք») արշավի միջոցով հեղինակները հանդիսատեսին ցանկանում է հասկացնել, որ կյանքի ամենատարբեր ոլորտներում, սկսած հեռուստատեսությունից մինչև քաղաքականություն, կանանց թիվը չափազանց քիչ է։
22-07-2026 10:45 Միխայիլ Գալուստյանը թևակոխել է իր կյանքի նոր փուլ։ Դերասանը գաղտնի ամուսնացել է իր սիրելիի՝ դիմահարդար Լիլիա Կիոսեի հետ։ Մեկ տարի առաջ Միխայիլ Գալուստյանի ամուսնալուծության լուրը կնոջից՝ Վիկտորիայից, դարձավ շոու բիզնեսի ամենաքննարկվող պատմություններից մեկը։ Զույգն ամուսնացած էր գրեթե 20 տարի։
22-07-2026 10:40 Ֆրանսիայի խորհրդարանը երեկ հաստատել է օրինագիծ, որով մինչև 15 տարեկան երեխաներին կարգելվի օգտվել սոցիալական ցանցերից՝ դառնալով Եվրոպայում առաջին երկիրը, որտեղ նման ամբողջական արգելք է ընդունվել։
22-07-2026 10:05 Աշխարհի ամենահարուստ բլոգեր MrBeast-ն ամուսնացել է իր սիրելիի՝ Թեա Բոյսենի հետ։ Զույգն անցկացրել է փակ արարողություն՝ սոցիալական ցանցերում տարածելով նորությունը և առաջին լուսանկարները։ MrBeast–ը (Ջիմի Դոնալդսոն) աշխարհի ամենահայտնի YouTube–յան բլոգերն է (ավելի քան 500 միլիոն բաժանորդով)։ Նա մասնագիտանում է գերթանկ մարտահրավերների և լայնածավալ բարեգործական աշխատանքների։ Forbes-ը Դոնալդսոնի տարեկան եկամուտը գնահատում է 300 միլիոն դոլար, ինչը նրան դարձնում է աշխարհի ամենահարուստ բլոգերը (զուտ կարողությունը՝ 2.6 միլիարդ դոլար)։
22-07-2026 08:02 57-ամյա երաժիշտ և պրոդյուսեր Մարկ Էնթոնին, ով նախկինում ամուսնացած էր Ջենիֆեր Լոպեսի հետ, ութերորդ անգամ հայր է դարձել։ Նա և իր ներկայիս կինը՝ 27-ամյա մոդել Նադիա Ֆերեյրան, դուստր են ունեցել։
22-07-2026 03:58 Դերասաններ Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի դուստրը՝ Վիվիենը, դիմում է ներկայացրել իր ազգանունը փոխելու համար: Ըստ People ամսագրի՝ դիմումը ներկայացվել է Լոս Անջելեսի շրջանի գերագույն դատարան: Ավելի վաղ դերասանի որդեգրված երեխաները՝ 24-ամյա Մեդոքսը և 21-ամյա Զահարան, Los Angeles Daily Journal-ում հայտարարություն էին տեղադրել՝ խնդրելով հրաժարվել Բրեդ Փիթի ազգանունից: