Նորաձև սանրվածքներ․ գեղեցիկ և ոճային պոչեր
09.10.2015
Թվում է, թե ինչը կարող է «ձիու պոչից» ավելի պարզ ու հասարակ լինել։ Այդուհանդերձ, այս սանրվածքից չեն հրաժարվում շոու բիզնեսի աստղերը, ոճի թագուհիները և բարձրաշխարհիկ տիկնայք։
Այս սանրվածքի հմայքի գաղտնիքը դրա փոփոխականության մեջ է։ Այն կարող է լինել բարձրադիր և խիստ ձիու պոչ, որով կարելի է գնալ աշխատավայր կամ գործնական հանդիպման, կամ՝ նրբագեղ, խոպոպներով պոչ, որը ավելի համապատասխան կլինի ոչ պաշտոնական հանդիպումների կամ ժամադրության համար։
Ձիու պոչի հինական առավելությունն այն է, որ այն բացում է կնոջ դեմքը և պարանոցը՝ հնարավորություն տալով ուշադրությունը կենտրոնացնել դիմագծերի, կրծքավանդակի կամ հրաշալի դիմահարդարման վրա։
Ստորև առաջարկում ենք «ձիու պոչ» սանրվածքի ամենաոճային և արդիական տարբերակներ, որոնք այս տարի ներկայացրել են նորաձևությանը հետևող աստղերը։
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 9795 անգամ
Читать на русском
|