Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Կանացի տրիկոտաժ․ հարմարավետություն և ոճային կերպար

03.09.2015

Տրիկոտաժե հագուստները մեծ պահանջարկ են վայելում տարվա բոլոր եղանակներին։ Մարմնի համար հարմարավետ, թեթև հագուստը մաշկին թույլ է տալիս «շնչել» և միաժամանակ մեզ ջերմացնում է առաջին իսկ ցրտի պարագայում։ Դրանք կարելի է բազմաթիվ անգամ լվանալ, որի դեպքում նախնական տեքսը փոքր ինչ չի տուժի։

Տրիկոտաժից կարված տարբեր տեսակների, ոճերի և ձևվածքների հագուստների առկայությունը հնարավորություն է տալիս ցանկացած ընտրություն կատարել` ըստ ճաշակի և դրամապանակի պարունակության։ Միաժամանակ, ի տարբերություն կոշտ սինթետիկ վերնաշապիկների, որոնք կարելի է հագնել միայն «գեղեցկության համար», տրիկոտաժն ապահովում է իրական հարմարավետություն։

600x580

Տրիկոտաժից կարված հագուստի տեսակները

1. Տնային հագուստ

Ամենօրյա օգտագործման համար նախատեսված մայկաները, խալաթները, պիժամաները և տունինկերը չափազանց գործնական հագուստ են, չեն խանգարում ակտիվ հանգստին և ցանկացած ժամանցին։ Իսկ փափուկ խալաթներն առանձնակի հաճելի են լոգանք ընդունելուց հետո։

600x580

2. Առօրյա հագուստ

Խիզախ լուծումները, անսովոր դիզայներական մտահաղացումները և վառ նախշերն իրենց արտահայտությունն են գտնում տրիկոտաժե մոդելներում։ Հարմարավետ վերնաշապիկներն ու տունիկները հրաշալի կերպով համադրվում են դասական և սպորտային տաբատների հետ, իսկ երկար, գրկող սվիտերները և կարդիգանները ոճային և նրբագեղ տեսք են հաղորդում գեղեցիկ սեռի ցանկացած ներկայացուցչի։

600x580

3. Մարզական հագուստ

Տրիկոտաժը լայն հնարավորություններ է տալիս նրբագեղ մարզական կոստյումների, մայկաների, ֆուտբոլկաների և բոդիների նախագծման համար, որոնք կատարյալ հարմար են բնության գրկում սպորտով զբաղվելիս և հանգստանալիս։

600x580

4. Քնելու համար նախատեսված հագուստ

Այնպիսի տրիկոտաժե հագուստներն, ինչպիսիք են պիժամաները, գիշերանոցները, կիսավարտիքները և մայկաները, կարծես ստեղծավծ են նրա համար, որպեսզի հարմարավետություն ապահովեն գիշերային հանգստի և մեր քունը պաշտպանելու համար։

 600x580

Կանանց և աղջիկներին հնարավորություն տալով տանը ոճային, հավաք և նրբագեղ տեսք ունենալ, կանացի տրկոտաժը մեծ համարում ունի նորաձևությանը հետևող տարբեր տարիքի կանանց շրջանում։ Համաձայնվեք՝ մեզանից ո՞վ չի ցանկանում հմայիչ լինել տաև տնային գործեր կատարելիս՝ միաժամանակ մեր երեխաներին տալով հավաքվածության և ոճայնության օրինակներ։

Տրիկոտաժի առավելությունները մյուս կտորների նկատմամբ

- հիգիենիկ է․ հրաշալի կերպով լվացվում է և արդուկվում
- թափանցելի է․ կտորը մարմնին թույլ է տալիս «շնչել»
- երկարակյաց է
- հարմարավետ է ամենօրյա օգտագործման համար
- քողարկում է կազմվածքի թերությունները
- հրաշալի կերպով համադրվում է զգեստապահարանի այլ իրերի հետ
- համեմատաբար էժան է։

Բացի այդ, ի տարբերություն կանացի սինթետիկ կտորների, տրիկոտաժն անհարմարություն չի ստեղծում շարժման ընթացքում։ Դրա հետ մեկտեղ՝ չափսերի ընտրությունն այնքան լայն է, որ թույլ է տալիս իրենց համար հագուստ ընտրել տարբեր տիպի կազմվածք ունեցող կանանց։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 18132 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Տղամարդու զգեստապահարանի այս իրը հիանալի տեղավորվում է կանացի նորաձևության մեջ

22.09.2026
Թվում էր, թե փոխառելու ոչինչ չկա, բայց մեկ խիստ գործնական դետալ անսպասելիորեն ակնառու անցում է կատարել։

Կարմիր կաշվե տաբատ. 2026 թվականի աշնանային նորաձևության գլխավոր մարտահրավերը

08.09.2026
Վերջին մի քանի տարիների ընթացքում կաշվե տաբատները դարձել են մեր զգեստապահարանի անբաժանելի մասը՝ էքստրեմալից անցնելով այնպիսի անբաժանելի իրերի, ինչպիսիք են ջինսերը կամ կոստյումի տաբատները։

Գոբելեն. տպավորիչ հյուսվածք աշնանային կերպարների համար

20.08.2026
Ներկայացնում ենք, թե ինչու այժմ արժե գոբելենին հատուկ ուշադրություն դարձնել և ինչպես այն նորաձև դարձնել:

Fruit nails. ամառային արձակուրդի դասական մանիկյուրը

24.07.2026
Եթե դուք փնտրում եք դիզայն, որը կապված չէ որևէ կոնկրետ մրգի հետ և կատարյալ համադրվում է ցանկացած դեկորի հետ, ապա անպայման պետք է փորձեք Fruit nails–ը։

Կակաչաձև կիսաշրջազգեստը կատարյալ է ավելորդ քաշը թաքցնելու համար

02.07.2026
Եթե պատրաստ չեք գումար ծախսել միայն ամռային արդիական նորաձև կիսաշրջազգեստի վրա, դիտարկեք բոլոր եղանակներին հարմար այս մոդելը։

Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ

19.06.2026
«Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։ 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-10-2026 00:42
«Վերիթիի գաղտնի օրագիրը» ֆիլմը, որի գլխավոր դերերում են Դակոտա Ջոնսոնը և Էն Հեթուեյը, այս աշնան մեծ  հիթը դարձավ։ Մինչ քննադատները վերլուծում են ֆիլմը, երկրպագուները սոցիալական ցանցերում աղմուկ են բարձրացնում դրա շուրջ, իսկ կինովարձույթի եկամուտները նոր ռեկորդներ են սահմանում։
19-10-2026 00:17
Մասնագետները հաշվարկել են եվրոպական թագավորական ընտանիքների կողմից թագավորական հարսանիքներին կրած թագերի մոտավոր արժեքը: Առաջատարը բրիտանական և հոլանդական թագավորական ընտանիքներն են, որոնցից յուրաքանչյուրի թագերի հավաքածուն գնահատվում է 17 միլիոն ֆունտ ստեռլինգ: Նորվեգիայի թագավորական ընտանիքը զբաղեցնում է պատվավոր երրորդ տեղը, որին հաջորդում է դանիական թագավորական ընտանիքը: Բելգիան հինգերորդն է, իսկ Իսպանիան՝ վեցերորդը:
19-10-2026 00:09
Ռուսաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Էլիզաբեթ Աբրահամյանը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակն անվանել է անհավանական երջանկություն: Աբրահամյանը դարձել է Ռուսաստանի առաջին մարզիկը, որը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում հաղթել է մենախաղում։
19-10-2026 00:08
Մեծ Բրիտանիա վերադառնալուց կարճ ժամանակ առաջ Մեգան Մարքլը որոշեlլ է վերսկսել իր կինոկարիերան։ Աղբյուրների համաձայն՝ դքսուհին ակտիվորեն դեր էր  փնտրում Գայ Ռիչիի «Ջենտլմենները» սերիալում, սակայն հանրության բացասական արձագանքից հետո շոուրանները որոշեցին մերժել նրան։
19-10-2026 00:02
Շոն ՄաքԳիրը երեք տարի աշխատելուց հետո լքում է McQueen-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնը, հաղորդում է WWD-ն՝ հղում անելով Kering կոնգլոմերատի ներկայացուցիչներին, որը ապրանքանիշի սեփականատերն է: Իրավահաջորդը դեռևս չի նշանակվել: Kering-ը խոստացել է շուտով հայտարարել նոր նշանակման մասին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 584 անգամ
20.10.2026
Դիտվել է 9 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster