Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Հավերժական տրենդ` պտավոր զգեստ

20.08.2015

Գրեթե յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանում կա առնվազն մեկ պտավոր ուրախ իր։ Հիրավի, դա հավերժ նորաձև տեսակ է, որը հարիր է բազմաթիվ իրավիճակների, զարդարում է հագուստի տարբեր բաղադրիչներ՝ ինչպես հիմնական, այնպես էլ տոնական զգեստապահարանում։

Պուտերը կանացի հագուստին բարձր տրամադրություն են հաղորդում, ընդ որում՝ այն չդարձնելով մանկական կամ անհեթեթ։ 2015 թվականին այս ձևավորումը նույնպես նորձև է։ Թե ինչպես կրել պտավոր հագուստը այս տարի՝ կներկայացնենք ստորև։

600x580

Երբեք պտավոր հագուստն ամռանն այդքան նորձև չի եղել, որքան այս տարի է։ Այն կարող է մասնակցել ամեն ինչում՝ շրջազգեստներում, վերնաշապիկներում, կարճ տաբատներում, պայուսակներում, թաշկինակներում, լողազգեստներում և այլն։ Օրինակ, դասական՝ սև-սպիտակ ատլասե վերնաշապիկը համարվում է must have իր, որը կարելի է կրել գրեթե ամեն ինչի հետ՝ դասական տաբատների, ջինսերի, մատիտ-կիսաշրջազգեստի, ամառային լայնփեշ բազմաշերտ կիսաշրջազգեստի և այլն։ Յուրաքանչյուր դեպքում կերպարը յուրովի հետաքրքիր կլինի։

600x580

Աշնանն ու ձմռանը, որպեսզի պայծառություն հաղորդվի խամրած հագուստին, կարելի է կրել պտավոր նախշերով տարբեր աքսեսուարներ՝ ձեռնոցներ, վզնոցներ, գլխարկներ։ Դա հաշալի կերպով պայծառություն է հաղորդում աշուն-գարուն զգեստապահարանին։

Ինչպես ցանկացած նախշ, պտավորները նույնես պետք է ընտրել ըստ ձեր կազմվածքի։ Օրինակ, թմբլիկ կանանյք շատ զգույշ պետք է վարվեն մանր պուտերով հագուստի հետ կամ, ընդհակառակը, շատ խոշոր պուտերի հետ, քանի որ դրանք տեսողականորեն մեծացնում են ծավալները։ Ընդհանրապես մանր պուտերն այդքան էլ լավ չեն ընկալվում, քանի որ այն սրություն է հաղորդում հագուստին։ Գերադասելի է մանր պուտերը համատեղել միաերանգ իրերի հետ․ այդ դեպքում աչքն այնքան էլ չի ծանրաբեռնվի հագուստի պայծառությամբ։

600x580

Պտավոր շրջազգեստը մրցակցությունից դուրս է, այսինքն, եթե դուք հագել եք այդպիսի պատկերով զգեստ, ապա ձեր կերպարում պետք է առկա լինեն միայն այդ երկու գույները՝ բուն պուտի գույնը և այն երանգը, որի վրա նախշը պատկերված է։ Հակառակ դեպքում ձեր հագուստը անհեթեթ տեսք կունենա։

600x580

Ընդհանրապես, պտավոր հագուստը բավականին պարզ է ընկալվում, այդ իսկ պատճառով զարդեղեն օգտագործելիս պետք է բավականին զգույշ լիել, ընդ որում՝ բավականին սահմանափակ թվով։ Պտավոր հագուստի հետ լավ են նայվում կլորավուն զարդերը, օրինակ, ուլունքները։ Անհեթեթ տեսք կունենան թանկարժեք ոսկեղենը, եթե, իհարկե, խոսքը երեկոյան շրջազգեստի մասին չէ։

Մի խոսքով, մի քանի պտավոր իր պետք է առկա լինի ցանկացած տարիքի նորաձև կնոջ զգեստապահարանում։ Եթե ձեր պահոցում այդպիսի նախշը բացակայում է, ապա շտապեք լրացնել այդ բացը և հիացեք նոր զգեստով։

Աղբյուր` LADYNEWS.am

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

Դիտվել է 18575 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Տղամարդու զգեստապահարանի այս իրը հիանալի տեղավորվում է կանացի նորաձևության մեջ

22.09.2026
Թվում էր, թե փոխառելու ոչինչ չկա, բայց մեկ խիստ գործնական դետալ անսպասելիորեն ակնառու անցում է կատարել։

Կարմիր կաշվե տաբատ. 2026 թվականի աշնանային նորաձևության գլխավոր մարտահրավերը

08.09.2026
Վերջին մի քանի տարիների ընթացքում կաշվե տաբատները դարձել են մեր զգեստապահարանի անբաժանելի մասը՝ էքստրեմալից անցնելով այնպիսի անբաժանելի իրերի, ինչպիսիք են ջինսերը կամ կոստյումի տաբատները։

Գոբելեն. տպավորիչ հյուսվածք աշնանային կերպարների համար

20.08.2026
Ներկայացնում ենք, թե ինչու այժմ արժե գոբելենին հատուկ ուշադրություն դարձնել և ինչպես այն նորաձև դարձնել:

Fruit nails. ամառային արձակուրդի դասական մանիկյուրը

24.07.2026
Եթե դուք փնտրում եք դիզայն, որը կապված չէ որևէ կոնկրետ մրգի հետ և կատարյալ համադրվում է ցանկացած դեկորի հետ, ապա անպայման պետք է փորձեք Fruit nails–ը։

Կակաչաձև կիսաշրջազգեստը կատարյալ է ավելորդ քաշը թաքցնելու համար

02.07.2026
Եթե պատրաստ չեք գումար ծախսել միայն ամռային արդիական նորաձև կիսաշրջազգեստի վրա, դիտարկեք բոլոր եղանակներին հարմար այս մոդելը։

Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ

19.06.2026
«Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։ 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-10-2026 00:42
«Վերիթիի գաղտնի օրագիրը» ֆիլմը, որի գլխավոր դերերում են Դակոտա Ջոնսոնը և Էն Հեթուեյը, այս աշնան մեծ  հիթը դարձավ։ Մինչ քննադատները վերլուծում են ֆիլմը, երկրպագուները սոցիալական ցանցերում աղմուկ են բարձրացնում դրա շուրջ, իսկ կինովարձույթի եկամուտները նոր ռեկորդներ են սահմանում։
19-10-2026 00:17
Մասնագետները հաշվարկել են եվրոպական թագավորական ընտանիքների կողմից թագավորական հարսանիքներին կրած թագերի մոտավոր արժեքը: Առաջատարը բրիտանական և հոլանդական թագավորական ընտանիքներն են, որոնցից յուրաքանչյուրի թագերի հավաքածուն գնահատվում է 17 միլիոն ֆունտ ստեռլինգ: Նորվեգիայի թագավորական ընտանիքը զբաղեցնում է պատվավոր երրորդ տեղը, որին հաջորդում է դանիական թագավորական ընտանիքը: Բելգիան հինգերորդն է, իսկ Իսպանիան՝ վեցերորդը:
19-10-2026 00:09
Ռուսաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Էլիզաբեթ Աբրահամյանը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակն անվանել է անհավանական երջանկություն: Աբրահամյանը դարձել է Ռուսաստանի առաջին մարզիկը, որը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում հաղթել է մենախաղում։
19-10-2026 00:08
Մեծ Բրիտանիա վերադառնալուց կարճ ժամանակ առաջ Մեգան Մարքլը որոշեlլ է վերսկսել իր կինոկարիերան։ Աղբյուրների համաձայն՝ դքսուհին ակտիվորեն դեր էր  փնտրում Գայ Ռիչիի «Ջենտլմենները» սերիալում, սակայն հանրության բացասական արձագանքից հետո շոուրանները որոշեցին մերժել նրան։
19-10-2026 00:02
Շոն ՄաքԳիրը երեք տարի աշխատելուց հետո լքում է McQueen-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնը, հաղորդում է WWD-ն՝ հղում անելով Kering կոնգլոմերատի ներկայացուցիչներին, որը ապրանքանիշի սեփականատերն է: Իրավահաջորդը դեռևս չի նշանակվել: Kering-ը խոստացել է շուտով հայտարարել նոր նշանակման մասին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 577 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster