Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Ինչպես ընտրել կարճ տաբատն ըստ մարմնի կազմվածքի

30.07.2015

Ինչպե՞ս ընտրել կարճ տաբատն ըստ կազմվածքի տեսակի: Կարճ տաբատներ չեք հագնում, որովհետև կարծում եք, որ դրանք չե՞ն սազում ձեր կազմվածքին: Շատ իզուր: Մենք կներկայացնենք, թե ինչպես է ցանկացած տեսակի կազմվածքին համապատասխանում զգեստապահարանի այս կարևոր բաղադրիչը և ինչի՞ հետ է այն ճիշտ կրել:

Կարելի է կարճ տաբատներն ինչպես ընդծել, այնպես էլ թողնել ստվերում՝ շեշտադրում անելով վառ վերնամասի վրա: Ըստ կազմվածքի ճիշտ ընտրելով կարճ տաբատներ, դուք կարող եք ստեղծել ցանկացած կերպար և գեղեցիկ տեսք ունենալ։

«Տանձանման» կազմվածք ունեցողներին խորհուրդ է տրվում հագնել գրկող վառ գույների կարճ տաբատներ։ Պետք է հրաժարվել լայն գրպաններից և ցանկացած զարդից, քանի որ դրանք տեսողականորեն կոնքերն էլ ավելի զանգվածեղ կդարձնեն։ «Տանձանման» կազմվածքի պարագայում ավելի լավ կնայվեն միաերանգ կարճ տաբատները՝ մի փոքր ազատ ձևվածքով և բարակ գորու ու վերնաշապիկի համադրությամբ։

600x580

«Խնձորի» տեսքով կազմվածքի դեպքում ավելի լավ է խուսափել կարճ տաբատներից և վերնամասի ու ներքնամասի հակադրությունից։ Նպատակահարմար կլինեն միջին երկարության մոդելները՝ աչքի ընկնող գրպաններով և սլացիկ կարերով։ Որպես ուշադրությունը գրավող աքսեսուար կարելի է օգտագործել լայն գոտի, որը կընդգծի գոտկատեղը։

600x580

Ուղիղ կազմվածք ունեցող կանայք պետք է կոնքերի գիծն ընդծեն այնպես, որպեսի գոտկատեղը նեղ թվա, քան կա իրականում։ Դրա համար լավագույն ընտրությունն ազատ ձևվածքի կարճ տաբատներն են։

600x580

«Շրջված եռանկյունու» տեսքով կազմվածք ունեցողների բախտը բերել է, քանի որ նրանք առանց անհարմար զգալու կարող են կրել կարճ, գայթակղող տաբատներ՝ ցանկացած զարդով ու գրպաններով։

600x580

Կարճ տաբատների ընտրությունը կախված է նաև հասակից։ Կարճահասակ կանանց խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ երկար կարճ տաբատ հագնելուց։ Կրեք վառ գույների կարճ մոդելներ՝ դրանք համադրելով բարակ կրունկներով կոշիկների հետ։ Բարձրահասակ կանայք կարող են հագնել ցանկացած երկարության կարճ տաբատներ՝ դրանք համադրելով ցածր կրունկերով կոշիկների հետ։

Կարևոր է հիշել, որ մոդելն ընտրելիս պետք է հաշվի առնել կազմվածքի ձևը։ Ինչպե՞ս ճիշտ կրել կարճ տաբատները։ Ամենատարածված հարցն այն է, թե արդյո՞ք կարճ տաբատը կարելի է հագնել զուգագուլպաներով։ Ընդհանրապես, կարճ տաբատների տակից զուգագուլպաներ հագնելն ընդունված չէ։ Սակայն այս ընդհանուր մոտեցումից բացառություն են կազմում ամուր կտորից կարված մոդելները, որոնք վերջին շրջանում արդիական են դարձել աշնան և ձմռան հավաքածուներում։ Ամռանը մի քաշվեք ձեր ճերմակաթույր ոտքերը ի ցույց դնելուց և հագեք կարճ տաբատներն առանց զուգագուլպայի։

600x580

Եթե ցանկանում եք կարճ տաբատներ հագնել նաև աշխատավայրում, ապա ընտրեք ոչ վառ գույների խիստ մոդելներ (սև, մոխրագույն, կապույտ, դարչնագույն) և դրանք համադրեք պաստելային երանգների վերնաշապիկների կամ բաճկոնների հետ։

600x580

Տեսողականորեն բարեկազմ երևալու համար կոշիկներն ընտրեք կարճ տաբատների երանգներին համապատասխան։

600x580

Ներկայումս նորաձև են կարճ տաբատների բոլոր ձևերը՝ ցանկացած երանգի։ Կրկին նորաձև են կիսաշրջազգեստ-կարճ տաբատները, իսկ ջինսե մոդելները երբեք էլ իրենց արդիականությունը չեն կորցրել։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 12312 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սքվո–օվալ. նորաձև է եղունգների ունիվերսալ ձևը

30.04.2024
Գեղեցկության վերջին միտումներից մեկը ոչ թե վառ դիզայնն է, այլ եղունգների կատարյալ հղկված և կոկիկ ձևը:

Հայտնի են դարձել 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը

23.04.2024
Նորաձևության խմբագիրները նշել են 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը։ Համապատասխան նյութը հրապարակվել է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակում։

Ինչն է զայրացնում տղամարդկանց կանանց նորաձևության մեջ

17.04.2024
Այսօր նորաձեւությունը բազմաթիվ դրսևորումներ ունի և թույլ է տալիս կանանց տարբերվել։ Բայց դեռ կան որոշ թրենդներ, որոնցից, ըստ ոճաբանների, պետք է զգույշ լինել։

Ինչ ջինսեր հագնել, որպեսզի ոտքերը երկար երևան

21.03.2024
Շատերը վստահ են, որ ոտքերն անվերջ թվալու համար պարզապես պետք է կրել ավելի բարձր կրունկներով կոշիկներ և մինի կիսաշրջազգեստ։ Բայց․․․

Ջինս, կաշի, թավշյա և ևս 3 ամենանորաձև կտորներ 2024 թվականի գարնան համար

12.03.2024
Ոճաբաններն անընդհատ ասում են՝ կերպարը պետք է հետաքրքիր լինի գույնով, ձևվածքով կամ կտորի հյուսվածքով։

Հայտնի է 2024 թվականի գարնան հիմնական զգեստի ոճը

29.02.2024
Կանացի և սեքսուալ թրենդ, որը ոչ մեկին անտարբեր չի թողնի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
03-05-2024 07:51
Սառա Ջեսիկա Փարքերը հաստատել է, որ լինելու է «Եվ հենց այնպես» սերիալի երրորդ սեզոնը, որը «Սեքսը մեծ քաղաքում» սիրված ֆիլմի շարունակությունն է. դրա վրա աշխատանքներն արդեն ընթանում են: Դերասանուհին սոցցանցերում նոր նախագծի սցենարով լուսանկար է հրապարակել, որում նա գլխավոր դերում է։
03-05-2024 05:40
Առողջ սննդակարգի կանոններից է օրական 25-30 գրամ բջջանյութի օգտագործումը, այսինքն՝ օրական ուտել 400 գրամ բանջարեղեն և մրգեր կամ կիրառել, այսպես կոչված, «հինգի կանոնը»՝ ուտելով օրական առնվազն հինգ տեսակի բանջարեղեն և միրգ։ Այնուամենայնիվ, ոչ բոլորն են կարող հում բանջարեղեն ուտել, քանի որ այն հակացուցված է որոշ հիվանդությունների առկայության դեպքում: Բանջարեղենն, անշուշտ, վիտամինների, հանքանյութերի և հակաօքսիդանտների աղբյուր է: Բայց դուք չպետք է անմիտ կերպով «հենվեք» դրանց վրա, եթե ունեք ստամոքս-աղիքային տրակտի հիվանդություններ, նշում են բժիշկները:
03-05-2024 02:54
Մայիսի 2-ին Մարսելում տեղի ունեցավ Chanel–ի կրուիզային նոր հավաքածուի ցուցադրությունը։ Այն անցկացվել է բնակելի շենքի տանիքում․ ներկա են եղել Լիլի-Ռոզ Դեփը, Շարլոտ Կազիրագին, դերասանուհի Զիտա Հանրոթը, ռեժիսոր Օդրի Դիվանը և այլ հյուրեր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 665 անգամ
01.05.2024
Դիտվել է 573 անգամ
27.04.2024
Դիտվել է 246 անգամ
30.04.2024
Դիտվել է 221 անգամ
03.05.2024
Դիտվել է 76 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster