Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Ինչ պետք է հագնեն լայն կոնքերով կանայք

29.07.2015

Կանանց մեծ մասը ցանկանում է ինչ-որ բան փոխել իրենց կազմվածքում։ Ավելի հաճախ նրանց մտահոգում է իրենց կոնքերի չափից դուրս կլորությունը։

Մտահոգվելու փոխարեն ավելի լավ է հետևեք ներկայացվող պարզ խորհուրդներին, որոնք կօգնեն տեսողականորեն ավելի նեղացնել կոնքերը։

Ճիշտ շեշտադրումներ արեք

Ձեր խնդիրը կազմվածքը ներդաշնակ դարձնելը և լայն կոնքերը քողարկելն է։ Որպեսզի շեշտադրումն անեք մարմնի վերին հատվածի վրա՝ կրեք բաց երանգների, վառ գույների և պատկերազարդ հագուստ։ Դուք կարող եք համադրել բաց երանգի վերնամասը մուգ, միագույն ներքնամասի հետ։ Դա չի նշանակում, որ ներքնամասն անպայման պետք է սև լինի: Հրաշալի այընտրանք կլինեն մուգ մոխրագույնը և բորդոյի գույնը:

Կազմվածքը բարեկազմ դարձնելու համար կարելի է փորձել ուղղահայաց գծերով ներքնամաս, օրինակ, կախվող ծայրերով գորտի կամ ուղղահայաց կարեր: Վերին մասում առկա աքսեսուարները ուշադրությունը շեղում են ծանր ներքնամասից, իսկ գոտին շեշտադրումը կոնքերից կտեղափոխի իրանի հատված:

600x580

Ուղիղ ջինսեր և տաբատներ

Ընտրեք ուղիղ ջինսեր: Նեղ, նորաձև skinny-ն միայն կընդգծի կոնքերի ծավալայնությունը: Ձեզ կսազեն նաև Bootcut մոդելի ջինսերը (ծնկից սկսած դեպի ներքև լայնացող), որոնք հրաշալի կերպով կհավասարակշռեն մարմնի համամասնությունները: Բաց երկնայույն և սպիտակ ջինսերը ընդգծում են մարմնի ներքին հատվածի լայնությունը, այդ իսկ պատճառով նախապատվությունը տվեք մուգ կապույտ ջինսերին:

Այդ նույն սկզբունքին պետք է հետևել տաբատներն ընտրելիս: Որքան քիչ դեկորատիվ դետալներ, այդքան քիչ կշեշտադրվի խնդրահարույց հատվածը: Փորձեք բարձր իրանով տաբատներ, որոնք մոգական կերպով կերկարացնեն ձեր ոտքերը, իսկ կոնքերին նրբագեղություն կհաղորդեն՝ միաժամանակ ընդգծելով կանացի կլորությունները:

600x580

А ոճի շրջազգեստներն ու բարձրադիր գոտիով կիսաշրջազգեստներ

Լայն կոնքերն ամենալավը կքողարկեն А ուրվագծով մոդելները՝ գրկող իրանով, սակայն լայնացող ներքնամասով: Շրջազգեստի այդպիսի ձևն ընդգծում է նեղ վերնամասը՝ քողարկելով լայն կոնքերն ու ձեր կազմվածքը դարձնելով ավելի համամասնական:

Լայն կոնքերով կանանց խորհուրդ է տրվում կրել վերնամասում դեկոր կամ հետաքրքիր բաղադրիչ ունեցող շրջազգեստներ: Խուսափեք իրանի կամ գոտկատեղի հատվածում դարսեր ունեցող շրջազգեստներից: Բացի այդ, չարժե հագնել դարձերով կիսաշրջազգեստներ: Ձեզ համապատասխան երկարությունը մինչև ծնկները կամ դրանից մի փոքր ներքևն է: Բարձր գոտկամասով կիսաշրջազգեստները կատարյալ են լայն կոնքերից ուշադրությունը շեղելու համար: Եթե անգամ, իրականում, ձեր գորկատեղն այնքան էլ նեղ չէ՝ ընտրեք ամենանեղ հատվածը:

 600x580

Բարձր կրունկներ

Որպեսզի էլ ավելի նրբագեղ տեսք ունենաք, չմոռանաք բարձրակրունկ կոշիկների մասին: Նույնիսկ կարճ կրունկը ուղղում է ուսերը, կեցվածքը և քայլվածքը սեքսուալ է դարձնում: Կրունկներով կոշիկները ձգում են կազմվածքը, տեսողականորեն այն դարձնում ավելի նրբագեղ, իսկ որքերը՝ երկար: Ձեր զգեստապահարանում պետք է լինեն մարմնագույն կոշիկներ, որոնք գեղեցկացնում են ոտքերը և բավականին ոճային տեսք ունեն:

Աղբյուր` LADYNEWS.am

600x580

600x580

600x580

600x580

Դիտվել է 18128 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Տղամարդու զգեստապահարանի այս իրը հիանալի տեղավորվում է կանացի նորաձևության մեջ

22.09.2026
Թվում էր, թե փոխառելու ոչինչ չկա, բայց մեկ խիստ գործնական դետալ անսպասելիորեն ակնառու անցում է կատարել։

Կարմիր կաշվե տաբատ. 2026 թվականի աշնանային նորաձևության գլխավոր մարտահրավերը

08.09.2026
Վերջին մի քանի տարիների ընթացքում կաշվե տաբատները դարձել են մեր զգեստապահարանի անբաժանելի մասը՝ էքստրեմալից անցնելով այնպիսի անբաժանելի իրերի, ինչպիսիք են ջինսերը կամ կոստյումի տաբատները։

Գոբելեն. տպավորիչ հյուսվածք աշնանային կերպարների համար

20.08.2026
Ներկայացնում ենք, թե ինչու այժմ արժե գոբելենին հատուկ ուշադրություն դարձնել և ինչպես այն նորաձև դարձնել:

Fruit nails. ամառային արձակուրդի դասական մանիկյուրը

24.07.2026
Եթե դուք փնտրում եք դիզայն, որը կապված չէ որևէ կոնկրետ մրգի հետ և կատարյալ համադրվում է ցանկացած դեկորի հետ, ապա անպայման պետք է փորձեք Fruit nails–ը։

Կակաչաձև կիսաշրջազգեստը կատարյալ է ավելորդ քաշը թաքցնելու համար

02.07.2026
Եթե պատրաստ չեք գումար ծախսել միայն ամռային արդիական նորաձև կիսաշրջազգեստի վրա, դիտարկեք բոլոր եղանակներին հարմար այս մոդելը։

Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ

19.06.2026
«Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։ 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-10-2026 00:42
«Վերիթիի գաղտնի օրագիրը» ֆիլմը, որի գլխավոր դերերում են Դակոտա Ջոնսոնը և Էն Հեթուեյը, այս աշնան մեծ  հիթը դարձավ։ Մինչ քննադատները վերլուծում են ֆիլմը, երկրպագուները սոցիալական ցանցերում աղմուկ են բարձրացնում դրա շուրջ, իսկ կինովարձույթի եկամուտները նոր ռեկորդներ են սահմանում։
19-10-2026 00:17
Մասնագետները հաշվարկել են եվրոպական թագավորական ընտանիքների կողմից թագավորական հարսանիքներին կրած թագերի մոտավոր արժեքը: Առաջատարը բրիտանական և հոլանդական թագավորական ընտանիքներն են, որոնցից յուրաքանչյուրի թագերի հավաքածուն գնահատվում է 17 միլիոն ֆունտ ստեռլինգ: Նորվեգիայի թագավորական ընտանիքը զբաղեցնում է պատվավոր երրորդ տեղը, որին հաջորդում է դանիական թագավորական ընտանիքը: Բելգիան հինգերորդն է, իսկ Իսպանիան՝ վեցերորդը:
19-10-2026 00:09
Ռուսաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Էլիզաբեթ Աբրահամյանը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակն անվանել է անհավանական երջանկություն: Աբրահամյանը դարձել է Ռուսաստանի առաջին մարզիկը, որը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում հաղթել է մենախաղում։
19-10-2026 00:08
Մեծ Բրիտանիա վերադառնալուց կարճ ժամանակ առաջ Մեգան Մարքլը որոշեlլ է վերսկսել իր կինոկարիերան։ Աղբյուրների համաձայն՝ դքսուհին ակտիվորեն դեր էր  փնտրում Գայ Ռիչիի «Ջենտլմենները» սերիալում, սակայն հանրության բացասական արձագանքից հետո շոուրանները որոշեցին մերժել նրան։
19-10-2026 00:02
Շոն ՄաքԳիրը երեք տարի աշխատելուց հետո լքում է McQueen-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնը, հաղորդում է WWD-ն՝ հղում անելով Kering կոնգլոմերատի ներկայացուցիչներին, որը ապրանքանիշի սեփականատերն է: Իրավահաջորդը դեռևս չի նշանակվել: Kering-ը խոստացել է շուտով հայտարարել նոր նշանակման մասին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 579 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster