|
Անկատար փորիկը քողարկող լողազգեստներ
15.07.2015
Ոչ բոլոր կանայք լողափին կարող են հպարտանալ իրենց մարմնի կատարյալ ձևերով: Ոմանք էլ խնդիրներ ունեն որովայնի հետ կապված:
Ինչպե՞ս այդ թերությունը քողարկել լողափին: Դա կարելի է անել ճիշտ ընտրված լողազգեստի միջոցով: Եվ դրանք, ի ուրախություն մեզ, բավականին շատ են: Լողագզեստի ճիշտ ընտրության դեպքում հնարավոր է տեսողականորեն չեզոքացնել կազմվածքի որոշ թերություններ:
Առաջինը, որ խորհուրդ է տրվում լողափին իրենց փորիկը քողարկել ցանկացող կանանց` ամբողջական մոդելի տարբերակն է: Այն միաժամանակ լավ քողարկում է լայն կոնքերը: Լողազգեստները, ինչպեսև ցանկացած ներքնազգեստ, անհրաժեշտ է ընտրել ըստ կազմվածքի: Սակայն ոչ մի դեպքում՝ ձեր չափսից փոքր: Այդպիսի մոդելով դուք ավելի կընգծեք ձեր ճարպային ծալքերը և խնդրահարույց տեղերն ավելի կշատանան:

Աչքի ընկնող որովայնի խնդրից կարելի է խուսափել ընդգծելով իրանի երկարությունը: Ավելի նպատակահարմար է կենտրոնանալ խայտաբղետ երկարասլաց հավելումների վրա, որոնք իրանն ավելի բարակ կդարձնեն:

Բացի այդ, լավ լուծում կարող են լինեն պահող կրծկալով լողազգեստները, որոնք կկարողանան ձեր կուրծքը բարձրացնել իրանի գծից վեր` ցանկալի է` հնարավորինցս բարձր: Դարձերն ու ալիքները, ինչպես նաև ասիմետրիկ պատկերները լավագույն լուծում կլինեն այդ պարագայում և ուշադրությունը կշեղեն կնոջ մարմնի խնդրահարույց հատվածներից:

Այսօր հատկապես նորաձև են առանձին լողազգեստները` լավ պահող կրծկալով և բավականին բարձր կիսավարտիքով: Վերջինս հրաշալի կերպով ձգում է փորը և ձեզ օգնում ավելի նրբագեղ տեսք ունենալ:

Որովայնը քողարկող լողազգեսների ևս մեկ տարբերակ են պարանոցի մոտ V-աձև խորը կտրվածքով նմուշները, որոնք կարված են կիպ ձգող լայկրայի կտորից: Այն դեպքում, երբ լողազգեսի կտորն ունենում է ասիմետրիկ ուղղահայաց գծերով պատկերազարդում, ապա այդպիսի մնուշը կարելի է համարել անփոխարինելի:

Դուրս պրծած փորիկի խնդիը լուծելու արդյունավետ եղանակներից մեկն էլ լողազգեստի գույնն է: Հարկ է նախընտրությունը տալ այնպիսի մոդելներին, որոնց վերի հատվածը բաց երանգի է, որը աստիճանաբար կիսավարտիքի շրջանում ավելի մգանում է: Այսպիսի նմուշները միանգամից երկու հարց են լուծում՝ տեսողականորեն չեզոքացնում են փորը և ավելի փարթամ են դարձնում կուրծքը:

Տեղին է նշել, որ մուգ կիսավարտիքներն օգնում են հաղթահարել լայն կոնքերի խնդիրը: Սակայն այս պարագայում ավելի արդյունավետ է շեշտադրումն անել կրծքերի վրա, ասենք, գնելով պարանոցին կապվող բարակ կապիչներով լողազգեստ:

Այսպիսով, շուկան այսօր առաջարկում է լողազգեստների լայն ընտրանի, որոնք թույլ են տալիս ինչպես ընդգծել ձեր բարեմասնությունները, այնպես էլ քողարկել կնոջ մարմնի թերությունները: Ամենակարևորը՝ լողափին ունեցած բարձր տրամադրությունն է, իսկ ճիշտ լողազգեստը ձեզ կօգնի այդ գործում:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 16038 անգամ
Читать на русском
|