Աշխարհի ամենասեքսուալ կինն ամուսնացել է
29.05.2015
Աշխարհի ամենասեքսուալ կինը՝ բրիտանուհի Միշել Քիգանն այսուհետ ամուսնացած է։ 27-ամյա գեղեցկուհին, ով ամենասեքսուալն է ճանաչվել FHM տղամարդկանց ամսագրի հարցման արդյունքներով, ամուսնական ամուր հանգույցով իրեն կապել է բրիտանական ռեալիթի-շոուի աստղ Մարկ Րայթի հետ։
Ըստ լուրերի՝ նորապսակները հարսանեկան արարողության համար ծախսել են մեկ միլիոն ֆունտ սթեռլինգ (ավելի քան 1,5 միլիոն դոլար)։
Պապարացիները դեռևս չունեն հարսի ու նրա զգեստի և ոչ մի լուսանկար, քանի որ Քիգանը և Րայթը հրատարակություններից մեկի հետ պայմանագիր են կնքել՝ իրենց հարսանիքի լուսանկարները բացառիկ իրավունքով տրամադրելու համար։
Մինչ հարաբերությունների պաշտոնականացումը Միշելը և Մարկը համդիպում էին երեք տարի։
Բրիտանիայում զույգը մեծ ճանաչում ունի։ Լրագրողները Քիգանին և Րայթին անվանում են բրիտանական Քիմ Քարդաշյան և Քանյե Ուեսթ։
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 8580 անգամ
Читать на русском
|