|
Գունավոր կոպեր․ ամառ-2015-ի դիմահարդարման թրենդը
27.05.2015
Նյույորքյան նորաձևության շաբաթվա ընթացքում դիմահարդարները, կարծես նախապես պայմանավորված, ստեղծում էին կերպարներ` սլաքների ու կոպերի համար օգտագործելով անսովոր գույներ ու երանգներ։
Delpozo-ի ցուցադրության ժամանակ գեղեցկուհիները հարթակ դուրս եկան նուրբ կանաչ և վարդագույն ստվերներով, Max Mara-ի, Rochas-ի և Dior-ի շոուները նույպես ուրախացրեցին վառ անսովոր սլաքների հրավառությամբ, և դրանք այս ամառ փորձելու ցանկություն է առաջանում։
Ի դեպ, Dior-ի ցուցադրության ժամանակ սլաքները չէին նկարել, այլ․․․փակցրել։ Այդպիսով ապրանքանիշի դիմահարդարները ներդրել էին նոր թրենդ՝ ինքնակպչուն սլաքներ, որոնք հեշտորեն փակցվում են և նույնքան դյուրին հանվում։
Մի վախեցեք աչքերի հարդարման ժամանակ գույներով փորձարկումներ անելուց՝ այս ամառ վառ կոպերն առաջատար դիրքերից են զբաղեցնում նորաձևության թրենդների շարքում։ Հանրահայտ դիմահարդար Փիթեր Ֆիլիպսը խորհուրդ է տալիս դիմահարդարման համար հետևել ծաղկային երանգներին՝ անկախ աչքերի գույնից։
«Շականակագույն աչքերին հրաշալի կերպով համադրվում են մանուշակագույնը, կանաչը և պաստելային երանգները, կանաչ աչքերին կհամապատասխանեն վարդագույն, բրոնզագույն և կարմիր ստվերները, իսկ կապույտներն՝ շականակագույնն ու բաց դարչնագույնը, ինչպես նաև վադագույն, դեղին և ոսկեգույն երանգները», -ասում է Փիթերը։
Աղբյուր` LADYNEWS.am






Դիտվել է 10985 անգամ
Читать на русском
|