Ամառը սարերի ետևում չէ։ Ջենիֆեր Լոպեսը, կանխատեսելով շոգ ամառ, վրայից նետել է բոլոր ավելորդությունները՝ հանուն նորաձևության ամսագրի նոր ֆոտոշարքի։ 45-ամյա աստղը ցուցադրել է հրաշալի կազմվածքը՝ ներկայացնելով մի քանի գայթակղիչ լողազգեստներ։
Լոպեսը կեցվածք ընդունելով US Weekly հրատարակության լուսանկարիչների համար, ուրախությամբ ցուցադրում է իր փարթամ (բայց ձիգ) մարմինը։ Բոլոր լողազգեստներով՝ սև, ոսկյա գոտիովից, մինչև դարչնա-կանաչավուն, երգչուհին հրաշալի տեսք ունի։
«Ես ինձ զգում եմ սեքսուալ, երիտասարդ, իսկ երբեմն էլ՝ անգամ գեղեցիկ»,-հայտարարել է Ջեյ Լոն ամսագրին տված հարցազրույցում։ Նշենք, որ ֆոտոշարքն արվել է US Weekly ամսագրի այն համարի համար, որտեղ կազմվել է աստղային լավագույն կազմվածքի վարկանիշային աղյուսակը։ Լոպեսը գլխավորել է այն։
«Վստահ եմ, որ լավ կազմվածքն այն է, երբ դու ներկայանում ես այնքան լավ, որքան կարող ես, ընդ որում, չմրցակցելով ոչ մեկի հետ։ Գիտեմ, օրինակ, որ ես բարձրահասակ մոդել չեմ։ Եվ վատագույնն էլ չեմ։ Կարծում եմ, ավելի լավ է կենտրոնանաս ինքդ քո վրա և պարզապես աշխատես լինել այնքան լավ, որքան կարող ես»,-նշել է 45-ամյա գեղեցկուհին։
Հիշեցնենք, որ օրերս լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին, որ Ջեյ Լին և նրա ընկերը՝ Քասպեր Սմարթը, որոնք երկար ժամանակ ընդհատել էին հարաբերությունները, պատրաստվում են ամուսնանալ։ Սիրահարները արարողությունը պատրաստվում են կազմակերպել դեկտեմբերին՝ Հավայներում կամ Պուերտո-Ռիկոյում․ ակնհատ է, որ Ջենիֆերին և 28-ամյա պարողին հրապուրում են էկզոտիկ վայրերը։
22-07-2026 10:45 Միխայիլ Գալուստյանը թևակոխել է իր կյանքի նոր փուլ։ Դերասանը գաղտնի ամուսնացել է իր սիրելիի՝ դիմահարդար Լիլիա Կիոսեի հետ։ Մեկ տարի առաջ Միխայիլ Գալուստյանի ամուսնալուծության լուրը կնոջից՝ Վիկտորիայից, դարձավ շոու բիզնեսի ամենաքննարկվող պատմություններից մեկը։ Զույգն ամուսնացած էր գրեթե 20 տարի։
22-07-2026 10:40 Ֆրանսիայի խորհրդարանը երեկ հաստատել է օրինագիծ, որով մինչև 15 տարեկան երեխաներին կարգելվի օգտվել սոցիալական ցանցերից՝ դառնալով Եվրոպայում առաջին երկիրը, որտեղ նման ամբողջական արգելք է ընդունվել։
22-07-2026 10:05 Աշխարհի ամենահարուստ բլոգեր MrBeast-ն ամուսնացել է իր սիրելիի՝ Թեա Բոյսենի հետ։ Զույգն անցկացրել է փակ արարողություն՝ սոցիալական ցանցերում տարածելով նորությունը և առաջին լուսանկարները։ MrBeast–ը (Ջիմի Դոնալդսոն) աշխարհի ամենահայտնի YouTube–յան բլոգերն է (ավելի քան 500 միլիոն բաժանորդով)։ Նա մասնագիտանում է գերթանկ մարտահրավերների և լայնածավալ բարեգործական աշխատանքների։ Forbes-ը Դոնալդսոնի տարեկան եկամուտը գնահատում է 300 միլիոն դոլար, ինչը նրան դարձնում է աշխարհի ամենահարուստ բլոգերը (զուտ կարողությունը՝ 2.6 միլիարդ դոլար)։
22-07-2026 08:02 57-ամյա երաժիշտ և պրոդյուսեր Մարկ Էնթոնին, ով նախկինում ամուսնացած էր Ջենիֆեր Լոպեսի հետ, ութերորդ անգամ հայր է դարձել։ Նա և իր ներկայիս կինը՝ 27-ամյա մոդել Նադիա Ֆերեյրան, դուստր են ունեցել։
22-07-2026 03:58 Դերասաններ Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի դուստրը՝ Վիվիենը, դիմում է ներկայացրել իր ազգանունը փոխելու համար: Ըստ People ամսագրի՝ դիմումը ներկայացվել է Լոս Անջելեսի շրջանի գերագույն դատարան: Ավելի վաղ դերասանի որդեգրված երեխաները՝ 24-ամյա Մեդոքսը և 21-ամյա Զահարան, Los Angeles Daily Journal-ում հայտարարություն էին տեղադրել՝ խնդրելով հրաժարվել Բրեդ Փիթի ազգանունից: