Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Արդյոք հաճախակի սեքսն ավելի երջանիկ է դարձնում

19.05.2015

Ընդունված է կարծել, թե որքան հաճախ է զույգը սեքով զբաղվում, ապա, այլ հավասար պայմանների դեպքում, նրանք, համեմատած մյուս զույգերի հետ, ավելի երջանիկ են և առավել բավարարված են իրենց հարաբերություններով։ Սակայն արդյո՞ք դա նշանակում է, որ համատեղ կյանքը կարելի է ավելի երջանիկ դարձնել պարզապես ավելացնելով սեռական հարաբերությունների հաճախականությունը։

Այս հանգամանքը փորձել են պարզել Փիթսբուրգի Քարնեգի-Մելոն համալսարանի հետազոտական կենտրոնի գիտնականները։

Դրա համար հետազոտողների խումբը, Ջորջ Լևենշտեյնի ղեկավարությամբ, անցկացրել է ստեղծագործական հետազոտություն։ Գիտնականները ներգրավել են մեծ թվով հետերոսեքսուալ զույգերի։ Նրանց մի մասին խնդրել են սեքով զբաղվել սովորականից ավելի հաճախ, մյուսներին ոչ մի ցուցում չի տրվել։ Հետազոտության բոլոր մասնակիցները երեք ամիս շարունակ անցել են առցանց անկետավորում՝ հարցաթերթիկում լրացնելով իրենց տրամադրության, սեռական հարաբերությունների հաճախակիության, հարաբերություններով բավարավածության մասին և համանման այլ տեղեկություններ։

Նրանք, ում խնդրել էին ավելի հաճախ զբաղվել սեքսով, սիրով պետք է զբաղվին սովորականից 40% ավելի շատ։ Արդյո՞ք դա նրանց ավելի երջանիկ դարձրեց։

Հետազոտության արդյունքները, որորնք հրապարակվել են Journal of Economic Behavior & Organization ամսագրում, ցույց են տվել, որ չի դարձրել։ Ընդհակառակը։ Այս խմբի մասնակիցների տրամադրության սեփական գնահատականն ավելի ցածր էր, քան նրանց, ում չէին խնդրել ավելացնել հարաբերությունների քանակը, և այս պատկերը պահպանվում է բոլոր երեք ամիսների ընթացքում։ Առաջին խմբի մասնակիցները լավ չէին կողմնորոշվում, երբ նրանց հարցնում էին, թե ի՞նչ հաճախակիությամբ իրենք սեքս կցանկանան։ Թե տղամարդիկ, թե կանայք միակարծիք էին մեկ հարցում՝ ավելի պակաս հաճախությամբ, քան ներկայում։
Թվում է, թե կարելի է միանշանակ հանգել այն հետևության, որ «ավելի շատ սեքսն ավելի երջանիկ է դարձնում» տեսությունը չի գործում։

600x580

Սակայն հարկ չկա շտապելու։ Լևենշտեյնն ու նրա գործընկերները չեն հրաժարվում այն մտքից, որ որոշ զույգերի համար սեռական հարաբերությունների թվի մեծացումը կարող է օգտակար լինել և չեն բացառում սեքսի հաճախակիության ու երջանկության պատճառա-հետևանքային կապի առկայությունը։

Ընդհակառակը, հետազոտության արդյունքները միանշանակ ապացուցել են, որ զույգերի մոտ սեքսով զբաղվելու մղումը տուժում է այն հանգամանքի հետևանքով, որ դրանով նրանք պետք է զբաղվեն ինր-որ մեկի պահանջով։ Այսինք, սեռական ցանկության վրա բացասաբար է ազդում պարտադրանքի գործոնը։ Անպտղությամբ տառապող զույգերի հետազոտության ժամանակ նույնպես արձանագրվել է, որ նրանք սեռական հարաբերությունից պակաս հաճույք են ստանում։ Չէ՞ որ, երբ շեշտը դրվում է սեքսի ժամանակագրության վրա, ապա տվյալ պարագայում կրքոտ գրգռման ակտիվությունը կարող է փոխարինվել սերունդը շարունակելու ձգտմամբ։ Այլ խոսքերով՝ Քարնեգի-Մելոն համալսարանի գիտնականները կարծում են, որ փորձում կիրառված պահանջը կարող էր ձևախեղեր ցանկությամբ սեքսը՝ պարտադրված սեքսի, ինչն ազդել է սեռական հարաբերության որակի վրա։

600x580

Ինչպե՞ս խուսափել դրանից։ Ջորջ Լևենշտեյնն այդ առումով հետևյալ առաջարկն է անում․ արգելանքի կանոնի փոխարեն, երբ զույգերից մեկը չի ցանկանում սեքով զբաղվել, պետք է կիրառել «բավական է մեկի ցանկությունը» բանաձևը, այսինքն, նրանք պետք է սիրով զբաղվեն նաև այն դեպքում, երբ դրա ցանկությունն ունի զուգընկերներից որևէ մեկը։

Արդյոք սա կօգնի՞, թե զույգից մեկը կհամարի, որ դա պարտադրված սեքս էր՝ իր բալոր հետևանքներով։ Թերևս սա պարզելու համար ևս մեկ հետազոտություն հարկ կլինի անցկացնել։

Պատրաստեց` Անուշ Ավանյանը

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 9630 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հայտնի է բույրը, որը խենթացնում է տղամարդկանց

16.07.2026
Տղամարդկանց պետք է խոցել ցանկացած միջոցով, այդ թվում՝ անտեսանելիներով:

Փարիզի նորաձևության շաբաթ․ Chanel-ի ցուցադրությունը

08.07.2026
Փարիզի նորաձևության շաբաթվա երկրորդ օրը բացվեց Chanel-ի աշուն-ձմեռ 2027 հավաքածուի ցուցադրությամբ:

Մեծ թենիսով զբաղվելը նորաձև է․ որոնք են առավելությունները և հակացուցումները

10.06.2026
Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։

2026-ի ամռան սիրային կանխատեսումը. կենդանակերպի որ նշաններին բախտը կժպտա

26.05.2026
2026 թվականի ամառը կբերի հետաքրքիր հանդիպումներ, անսպասելի խոստովանություններ և նախկինների վերադարձ։ Իմացեք, թե ինչ է ձեզ սպասում։

Met Gala-ի 13 լավագույն կերպարները. Իրինա Շեյքը՝ ադամանդներով, Քայլի Ջենները՝ մերկ զգեստով...

07.05.2026
Նյու Յորքում տեղի ունեցավ տարվա գլխավոր նորաձևության միջոցառումը՝ Met Gala-ն։ Այս տարվա թեման «Հագուստի արվեստն» էր։

10 ծաղիկ, որոնք չպետք է նվիրել սիրելիներին

15.04.2026
Ծաղիկները մեզ օգնում են արտահայտել զգացմունքներն ու հույզերը։ Երբեմն դրանք ավելին են ասում, քան խոսքերը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-07-2026 10:45
Միխայիլ Գալուստյանը թևակոխել է իր կյանքի նոր փուլ։ Դերասանը գաղտնի ամուսնացել է իր սիրելիի՝ դիմահարդար Լիլիա Կիոսեի հետ։ Մեկ տարի առաջ Միխայիլ Գալուստյանի ամուսնալուծության լուրը կնոջից՝ Վիկտորիայից, դարձավ շոու բիզնեսի ամենաքննարկվող պատմություններից մեկը։ Զույգն ամուսնացած էր գրեթե 20 տարի։
22-07-2026 10:40
Ֆրանսիայի խորհրդարանը երեկ հաստատել է օրինագիծ, որով մինչև 15 տարեկան երեխաներին կարգելվի օգտվել սոցիալական ցանցերից՝ դառնալով Եվրոպայում առաջին երկիրը, որտեղ նման ամբողջական արգելք է ընդունվել։
22-07-2026 10:05
Աշխարհի ամենահարուստ բլոգեր MrBeast-ն ամուսնացել է իր սիրելիի՝ Թեա Բոյսենի հետ։ Զույգն անցկացրել է փակ արարողություն՝ սոցիալական ցանցերում տարածելով նորությունը և առաջին լուսանկարները։ MrBeast–ը (Ջիմի Դոնալդսոն) աշխարհի ամենահայտնի YouTube–յան բլոգերն է (ավելի քան 500 միլիոն բաժանորդով)։ Նա մասնագիտանում է գերթանկ մարտահրավերների և լայնածավալ բարեգործական աշխատանքների։ Forbes-ը Դոնալդսոնի տարեկան եկամուտը գնահատում է 300 միլիոն դոլար, ինչը նրան դարձնում է աշխարհի ամենահարուստ բլոգերը (զուտ կարողությունը՝ 2.6 միլիարդ դոլար)։
22-07-2026 08:02
57-ամյա երաժիշտ և պրոդյուսեր Մարկ Էնթոնին, ով նախկինում ամուսնացած էր Ջենիֆեր Լոպեսի հետ, ութերորդ անգամ հայր է դարձել։ Նա և իր ներկայիս կինը՝ 27-ամյա մոդել Նադիա Ֆերեյրան, դուստր են ունեցել։
22-07-2026 03:58
Դերասաններ Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի դուստրը՝ Վիվիենը, դիմում է ներկայացրել իր ազգանունը փոխելու համար: Ըստ People ամսագրի՝ դիմումը ներկայացվել է Լոս Անջելեսի շրջանի գերագույն դատարան: Ավելի վաղ դերասանի որդեգրված երեխաները՝ 24-ամյա Մեդոքսը և 21-ամյա Զահարան, Los Angeles Daily Journal-ում հայտարարություն էին տեղադրել՝ խնդրելով հրաժարվել Բրեդ Փիթի ազգանունից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.07.2026
Դիտվել է 1339 անգամ
18.07.2026
Դիտվել է 410 անգամ
17.07.2026
Դիտվել է 407 անգամ
21.07.2026
Դիտվել է 258 անգամ
22.07.2026
Դիտվել է 204 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster