Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

«Ֆրանկֆուրտը» չորրորդ անգամ դարձավ կանանց Չեմպիոնների լիգայի հաղթող

15.05.2015

Մայիսի 14-ի երեկոյան կանանց Չեմպիոնների լիգայի եզրափակչում հանդիպեցին գերմանական «Ֆրանկֆուրտը» և ֆրանսիական «ՊՍԺ»-ն։ Համառ պայքարում վերջին վայրկյաններին հաղթանակ կորզեցին «Ֆրանկֆուրտի» ֆուտբոլիստուհիները։

Ինչպես և տղամարդկանց մրցաշարում է լինելու, այստեղ էլ եզրափակիչը անցկացվեց Բեռլինում։ Մինչև եզրափակիչ թիմերը տարբեր ճանապարհներ էին անցել։ «Ֆրանկֆուրտը» իրար հետևից հեշտությամբ հաղթահարելով իր ոչ այդքան ուժեղ մրցակիցների արգելքները, հասել էր Բեռլին։ Ի տարբերություն մրցակցի, «ՊՍԺ»-ին շատ ավելի դժվարին ճանապարհ էր բաժին հասել։ Ֆրանսիայի արծաթե մեդալակիրները նախ հաղթահարեցին իրենց երկրի ՝ Լիոնի «Օլիմպիկի» արգելքը, ապա կիսաեզրափակչում պայքարից դուրս թողեցին Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոն՝ գերմանական մեկ այլ ակումբի՝ «Վոլֆսբուրգին»։

Խաղը սկսվեց «Ֆրանկֆուրտի» առավելությամբ։ Կարելի է ասել, նրանք հանդես էին գալիս սեփական հարկի տակ։ Ֆրանսիական ակումբն էլ խաղում էր երկրորդ համարով և հույսը դրել էր հակագրոհների վրա։ Մինչ 32-րդ րոպեն փարիզյան թիմին փրկվում էր լեհ դարպասապահ Կիեդրզինեկը։

600x580

Այնուամենայնիվ, «Ֆրանկֆուրտը» բացեց խաղի հաշիվը։ Աչքի ընկավ գերմանական ակումբի հարձակվող Սասիչը, որը իր խփած 14 գնդակներով առաջնության գլխավոր ռմբարկուն էր։ Մինչև ընդմիջում՝ 40-րդ րոպոին «ՊՍԺ»-ն Դելլի ջանքերով կարողացավ հավասարացնել հաշիվը։

600x580

Երկրորդ խաղակեսում թիմերն ավելի զգույշ էին գործում։ Երբ բոլորին թվում էր, թե խաղը տեղափոխվելու է լրացուցիչ ժամանակ, «Ֆրանկֆուրտը» կորզեց հաղթանակը։ Ձախ եզրից փոխանցումը «ՊՍԺ»-ի պաշտպանները հեռացրին, սակայն անսպասելի հարված կատարեց փոխարինման դուրս եկած Իսլակերը։ Ձախ ոտքով պտտեցրած գնդակն ամենագեղեցիկներից մեկն էր այս մրցաշրջանում։

600x580

Այսպիսով, «Ֆրանկֆուրտը» չորրորդ անգամ հռչակվելով կանանց Չեմպիոնների լիգայի հաղթող, ռեկորդ սահմանեց ։ Երկուական անգամ այս գավաթը նվաճել են «Օլիմպիկը», «Վոլֆսբուրգը», «Ումեան» և «Պոստդամը»։

Նորայր Զորյան

Աղբյուր` LADYNEWS.am

600x580

600x580

600x580

Դիտվել է 3445 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 6-12-ը 2024 թ․

06.05.2024
Կենդանակերպի նշանների մեծամասնության համար շաբաթը խոստանում է բարդ լինել, բայց ամեն ինչ կփոխհատուցվի անձնական կյանքում երջանկության մեծ հնարավորություններով։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 29-ից մայիսի 5-ը 2024 թ․

29.04.2024
Այս շաբաթը շատ նյարդային ու անհարթ է լինելու։ Բայց Արևը կամաց-կամաց կընտելանա Ցուլին հյուրընկալվելիս և մինչև հինգշաբթի կհավասարակշռի հոգսերն ու դժվարությունները, ինչպես նաև հզոր խթան կհանդիսանա բոլոր հարցերում հաջողության հասնելու համար: 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 22-28-ը 2024 թ․

22.04.2024
Շաբաթվա սկզբին Լուսինը և Արեգակը փոքր-ինչ հակասություն կունենան, իսկ Մերկուրին դեռևս նահանջող է: Սակայն հանգստյան օրերի մոտենալուն զուգահեռ իրավիճակը կհարթվի, և կենդանակերպի նշանների մեծ մասն ավելի ազատ կշնչի։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 15-21-ը 2024 թ․

15.04.2024
Լիալուսնին նախորդող շաբաթը և միաժամանակ Մերկուրիի նահանջի շրջանը, փորձության փուլ է Կենդանակերպի նշանների մեծամասնության համար: Այնուամենայնիվ, ոմանց բախտը կբերի: Ո՞ւմ և ե՞րբ:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 8-14-ը 2024 թ․

08.04.2024
Պարզեք, թե ինչպիսին է լինելու գալիք յոթ օրը, ինչին պատրաստվել, ինչից խուսափել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի կարևոր բան։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 1-7-ը 2024 թ․

01.04.2024
Պարզեք, թե ինչպիսի՞ն է լինելու հաջորդ յոթ օրը, ինչի՞ն պատրաստվել, ինչի՞ց խուսափել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի կարևոր բան։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-05-2024 10:21
Սերբիան, Պորտուգալիան, Սլովենիան, Ուկրաինան, Լիտվան, Ֆինլանդիան, Կիպրոսը, Խորվաթիան, Իռլանդիան եւ Լյուքսենբուրգն այն երկրներն են, որոնք կշարունակեն պայքարը «Եվրատեսիլ 2024»-ի շրջանակում: Այս մասին հայտնի դարձավ այսօր՝ Մալմյոյում կայացած մրցույթի առաջին կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում: Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 9-ին, որտեղ ելույթ է ունենալու նաեւ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»–ն՝ 8-րդ համարի ներքո։  
08-05-2024 07:33
Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության պաշտոնյա դոկտոր Կարան Ռաջանի խոսքով, սպիտակ հացը սառեցնելը և հետո տաքացնելը (օրինակ՝ թոնրի մեջ տապակելը) կիսով չափ նվազեցնում է նրա գլիկեմիկ ինդեքսը։ Դա պայմանավորված է նրանով, որ նման վերամշակման ընթացքում ավելի շատ ռետրոգրադ օսլա է արտադրվում: Սա դիմացկուն օսլայի ձև է, որը լիովին չի ներծծվում օրգանիզմի կողմից և գործում է մանրաթելի պես՝ մշակված աղիքային օգտակար բակտերիաների կողմից:
08-05-2024 05:26
Անգլիացի գրող Բեքի Հոլմսը դաժան հաշվեհարդար է տեսել մի տղամարդու հետ, ով նրան ուղարկել է իր առնանդամի լուսանկարը, որը կինը չէր խնդրել: Բեքին տղամարդուն համոզել, որ նա լուրջ հիվանդություն ունի։ Հոլմսն ունի հայտնի X հաշիվ՝ ավելի քան 100,000 հետևորդներով:
08-05-2024 02:39
Հիլարի Դաֆը չորրորդ անգամ մայր է դարձել: 36-ամյա դերասանուհին Instagram-ում հրապարակել է ծննդաբերության լուսանկարները և բացահայտել երեխայի սեռը։ «Թաունս Մեդոու Բարե, հիմա մենք գիտենք, թե ինչու նա ստիպեց մեզ այդքան երկար սպասել... Նա կատարելագործում էր այս այտերը: Ես երազել եմ քեզ իմ գրկում պահելու մասին ամիսներ շարունակ: Մենք բոլորս սիրում ենք քեզ այնպես, կարծես, թե դու ամբողջ ժամանակ այստեղ էիր, գեղեցկուհի: 2024 թվականի մայիսի 3»,- լուսանկարը մակագրել է դերասանուհին։
08-05-2024 01:43
Ջարեդ Լետոյի նախկին ընկերուհին՝ ռուս մոդել Վալերիա Կաուֆմանը, ամուսնացել է։ 29-ամյա մոսկվացին ամուսնացել է միլիարդ դոլարի հարստության ժառանգորդի՝ Դմիտրի Վարսանոյի հետ. զույգը հարաբերությունների մեջ է 2022 թվականից։ Կաուֆմանը լուսանկարներ է հրապարակել հարսանիքից, որը տեղի է ունեցել մայիսի 3-ին Փարիզում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
06.05.2024
Դիտվել է 468 անգամ
03.05.2024
Դիտվել է 228 անգամ
04.05.2024
Դիտվել է 173 անգամ
07.05.2024
Դիտվել է 123 անգամ
08.05.2024
Դիտվել է 105 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster