Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Ինչի հետ կրել նեղ ջինսերը

15.05.2015

Եվ այսպես, բազմաթիվ սխալներց ու երկարատև որոնումներից հետո, համապատասխան չափսի, ձևի և երկարության ջինսը վերջապես բարեհաջող ընտրված է: Ձեր ընտրությունը կանգ է առել նեղ՝ skinny մոդելի վրա՞: Շատ լավ: Թեև` ձեր աշխատանքը կատարված է մասնակիորեն: Այժմ պետք է որոշել, թե ինչի՞ հետ կրել նեղ ջինսերը, և հատկապես՝ ի՞նչ աքսեսուարներ ընտրել:


5 անհրաժեշտ աքսեսուար՝ ամեն օրվա համար

Նեղ գոտի

Նեղ ջինսերն ընդգծելու ամենատարածված եղանակը դրանք նեղ գոտիով կրելն է: Անկախ նրանից, թե ինչպիսի վերնահագուստ ունեք, գունավոր գոտին վառ երանգ կհաղորդի ձեր զգեստապահարանի գունապնակին: Գոտին կարևոր աքսեսուար է, որը կարելի է հագնել թե ցերեկային, թե երեկոյան զգեստների հետ:

600x580

Երկարաճիտ կոշիկներ

Գարնանային և աշնանային նորաձևության համար կատարյալ են մինչև ծնկները հասնող երկարաճիտ կոշիկները, որոնց մեջ կարելի է դնել ջինսերը: Կաշվե կեշիկների հետ նպատակահարմար է կրել մուգ գույնի տաբատներ, ինչը դասականն է: Կարող եք նաև փորձարկումներ անել և երկարաճիտ կոշիկների հետ հագնել վառ գույնի տաբատներ: Վստահ եղեք՝ ցանկացած համադրություն ձեզ կապահովի հրաշալի տեսք:

600x580

Ծալվածքներ

Եթե ձեր ոճին ցանկանում եք ավելացնել մի փոքր անփութություն և ձերբազատվել խիստ կաղապարներից, ապա ջինսերի փողքերը կարելի է ծալել, ամրացնել դրանք կոճակով կամ կոճգամով, կամ էլ հենց այդպիսի մոդել ընտրել: Այդ դեպքում բավականին բնական կնայվեն նաև վերնաշապիկի ծալված թևքերը, կամ վզնոցը․ գեղատես ամենօրյա զգեստը պատրաստ է:

600x580

Կարմիր բաճկոն

Մեկ-երկու զույգ սիրելի ջիսեր` մուգ բաճկոնի համադրությամբ. դուք դարձյալ ոճային տեսք ունեք: Բաճկոնը նույպես լավագույն աքսեսուարներից է, քանի որ այն կարող է ակնթարթորեն խիստ գրասենյակային աշխատողին դարձնել երեկոյի ուրախ թագուհու:

600x580

Բարձր կրունկներ

Եվ վերջին, սակայն ոչ պակաս կարևոր աքսեսուար են բարձրակրունկ կոշիկները: Դրանք կատարելապես ներդաշնակ են նեղ ջինսերի հետ, քանի որ վերջինս չի ծածկում կանացի գեղեցիկ կոշիկը՝ այն թողնելով տեսադաշտում: Բարձրակրունկ կոշիկն ու նեղ ջինսերն ամուսնություն է՝ կնքված նորաձևության բարձունքներում:

600x580

Սակայն սեփական ոճի որոնումները չեն սահմանափակվում մի քանի ջինսերի և դրանց համապատասխան աքսեսուարների ընտրությամբ: Այդ իսկ պատճառով, նախքան որոշելը, թե ինչպիսի կերպար է ձեզ ամենաշատը ներդաշնակ, իմացեք, թե ձեզ համար ինչ բույր պետք է ընտրեք, ինչ ոճային ակնոց և ինչ յուրահատուկ մատնահարդարում անեք:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 23397 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Տղամարդու զգեստապահարանի այս իրը հիանալի տեղավորվում է կանացի նորաձևության մեջ

22.09.2026
Թվում էր, թե փոխառելու ոչինչ չկա, բայց մեկ խիստ գործնական դետալ անսպասելիորեն ակնառու անցում է կատարել։

Կարմիր կաշվե տաբատ. 2026 թվականի աշնանային նորաձևության գլխավոր մարտահրավերը

08.09.2026
Վերջին մի քանի տարիների ընթացքում կաշվե տաբատները դարձել են մեր զգեստապահարանի անբաժանելի մասը՝ էքստրեմալից անցնելով այնպիսի անբաժանելի իրերի, ինչպիսիք են ջինսերը կամ կոստյումի տաբատները։

Գոբելեն. տպավորիչ հյուսվածք աշնանային կերպարների համար

20.08.2026
Ներկայացնում ենք, թե ինչու այժմ արժե գոբելենին հատուկ ուշադրություն դարձնել և ինչպես այն նորաձև դարձնել:

Fruit nails. ամառային արձակուրդի դասական մանիկյուրը

24.07.2026
Եթե դուք փնտրում եք դիզայն, որը կապված չէ որևէ կոնկրետ մրգի հետ և կատարյալ համադրվում է ցանկացած դեկորի հետ, ապա անպայման պետք է փորձեք Fruit nails–ը։

Կակաչաձև կիսաշրջազգեստը կատարյալ է ավելորդ քաշը թաքցնելու համար

02.07.2026
Եթե պատրաստ չեք գումար ծախսել միայն ամռային արդիական նորաձև կիսաշրջազգեստի վրա, դիտարկեք բոլոր եղանակներին հարմար այս մոդելը։

Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ

19.06.2026
«Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։ 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-10-2026 00:42
«Վերիթիի գաղտնի օրագիրը» ֆիլմը, որի գլխավոր դերերում են Դակոտա Ջոնսոնը և Էն Հեթուեյը, այս աշնան մեծ  հիթը դարձավ։ Մինչ քննադատները վերլուծում են ֆիլմը, երկրպագուները սոցիալական ցանցերում աղմուկ են բարձրացնում դրա շուրջ, իսկ կինովարձույթի եկամուտները նոր ռեկորդներ են սահմանում։
19-10-2026 00:17
Մասնագետները հաշվարկել են եվրոպական թագավորական ընտանիքների կողմից թագավորական հարսանիքներին կրած թագերի մոտավոր արժեքը: Առաջատարը բրիտանական և հոլանդական թագավորական ընտանիքներն են, որոնցից յուրաքանչյուրի թագերի հավաքածուն գնահատվում է 17 միլիոն ֆունտ ստեռլինգ: Նորվեգիայի թագավորական ընտանիքը զբաղեցնում է պատվավոր երրորդ տեղը, որին հաջորդում է դանիական թագավորական ընտանիքը: Բելգիան հինգերորդն է, իսկ Իսպանիան՝ վեցերորդը:
19-10-2026 00:09
Ռուսաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Էլիզաբեթ Աբրահամյանը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակն անվանել է անհավանական երջանկություն: Աբրահամյանը դարձել է Ռուսաստանի առաջին մարզիկը, որը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում հաղթել է մենախաղում։
19-10-2026 00:08
Մեծ Բրիտանիա վերադառնալուց կարճ ժամանակ առաջ Մեգան Մարքլը որոշեlլ է վերսկսել իր կինոկարիերան։ Աղբյուրների համաձայն՝ դքսուհին ակտիվորեն դեր էր  փնտրում Գայ Ռիչիի «Ջենտլմենները» սերիալում, սակայն հանրության բացասական արձագանքից հետո շոուրանները որոշեցին մերժել նրան։
19-10-2026 00:02
Շոն ՄաքԳիրը երեք տարի աշխատելուց հետո լքում է McQueen-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնը, հաղորդում է WWD-ն՝ հղում անելով Kering կոնգլոմերատի ներկայացուցիչներին, որը ապրանքանիշի սեփականատերն է: Իրավահաջորդը դեռևս չի նշանակվել: Kering-ը խոստացել է շուտով հայտարարել նոր նշանակման մասին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 578 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster