|
Սքարլեթ Օ`Հարան նախկինի նման պահանջված է
22.04.2015
Երկնագույն շրջազգեստը և վերարկուն, որոնք դերասանուհի Վիվիեն Լին հագել է «Քամուց քշվածները» ֆիլմում Սքարլեթ Օ`Հարային մարմնավորելիս, աճուրդում վաճառվել է նախնականից երկու անգամ ավելի գնով:
Ակնկալվում էր, որ 1939 թվականին նկարահանված դասական ֆիլմից զգեստը աճուրդում կվաճառվի 60 000 դոլարով: Սակայն սակարկության արդյունում անանուն գնորդն ավելի վճարել է տպավորիչ մի գումար`137000 դոլար:
Շրջազգեստի նախկին տերը` դիմահարդար Ջիմ Թամբլին այն գնել էր 1960 թվականին Universal կինոընկերությունից ընդամենը 20 դոլարով` Վիվիեն Լիի զգեստն ու վերարկուն պատահական հայտնաբերելով ընկերության զգեստապահարանում:

Թամբլինի` վաճառքի հավաքածուն ներառում էր ընդամենը 150 տարբեր արարկաներ, այդ թվում ևս երեքը «Քամուց քշվածներից»: Դա Կլարա Հեյբլի մոխրագույն կոստյումն էր (Ռեթ Բաթլերի), Լեսլի Հովարդի համազգեստը և սցենարի այն օրինակը, որը պատկանել է Հեթի ՄաքԴենիելին, ով հանրահայտ ֆիլմում խաղացել է դայակ Մամիի դերը: Վերջինս դերասանուհուն բերեց «Օսկար» մրցանակ:
Աղբյուր` LADYNEWS.am




Դիտվել է 9865 անգամ
Читать на русском
|