27-ամյա բրիտանացի թոփ-մոդել և Ջեյսոն Սթեթհեմի ընկերուհի Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին մերկացել է Violet Grey հրատարակության ֆոտոշարքի համար:
Ամսագրի էջերին գայթակղիչ մանեկենուհին ներկայացել է բոլորովին մերկ` շեշտը դնելով իր հիասքանչ մուգ մարմնի և շուրթերի գոթական հյութեղ դիմահարդարման վրա: Ֆոտոշարքի հեղինակն է լուսանկրիչ Բեն Հասլեթը:
Ամսագրին տված հարցազրույցում Ռոզին պատմել է նյու ոճի իր առաջին նկարահամնան մասին. «Ես նոր էի սկսում մոդելի իմ կարիերան,-ասում է գեղեցկուհին:-Դա Լոնդոնում էր, բոլորովին այլ ժամանակներ էին: Հաճախ եմ մտածում, որ երբ երիտասարդ էի, ինձ շատ բաներ էի թույլ տալիս: Իմ սիրելի սուպերմոդլը Քեյթ Մոսն էր. հենց նա է մերկությունը մոդելային բիզնեսում հասցրել արվեստի մակարդակի: Կարծում եմ, որ «սեփական մաշկի մեջ», առանց հագուստի հարմարավետ զգալը ցանկացած ոճային կնոջ ամենագայթակղիչ որակն է»:
19-10-2026 00:42 «Վերիթիի գաղտնի օրագիրը» ֆիլմը, որի գլխավոր դերերում են Դակոտա Ջոնսոնը և Էն Հեթուեյը, այս աշնան մեծ հիթը դարձավ։ Մինչ քննադատները վերլուծում են ֆիլմը, երկրպագուները սոցիալական ցանցերում աղմուկ են բարձրացնում դրա շուրջ, իսկ կինովարձույթի եկամուտները նոր ռեկորդներ են սահմանում։
19-10-2026 00:17 Մասնագետները հաշվարկել են եվրոպական թագավորական ընտանիքների կողմից թագավորական հարսանիքներին կրած թագերի մոտավոր արժեքը: Առաջատարը բրիտանական և հոլանդական թագավորական ընտանիքներն են, որոնցից յուրաքանչյուրի թագերի հավաքածուն գնահատվում է 17 միլիոն ֆունտ ստեռլինգ: Նորվեգիայի թագավորական ընտանիքը զբաղեցնում է պատվավոր երրորդ տեղը, որին հաջորդում է դանիական թագավորական ընտանիքը: Բելգիան հինգերորդն է, իսկ Իսպանիան՝ վեցերորդը:
19-10-2026 00:09 Ռուսաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Էլիզաբեթ Աբրահամյանը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակն անվանել է անհավանական երջանկություն: Աբրահամյանը դարձել է Ռուսաստանի առաջին մարզիկը, որը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում հաղթել է մենախաղում։
19-10-2026 00:08 Մեծ Բրիտանիա վերադառնալուց կարճ ժամանակ առաջ Մեգան Մարքլը որոշեlլ է վերսկսել իր կինոկարիերան։ Աղբյուրների համաձայն՝ դքսուհին ակտիվորեն դեր էր փնտրում Գայ Ռիչիի «Ջենտլմենները» սերիալում, սակայն հանրության բացասական արձագանքից հետո շոուրանները որոշեցին մերժել նրան։
19-10-2026 00:02 Շոն ՄաքԳիրը երեք տարի աշխատելուց հետո լքում է McQueen-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնը, հաղորդում է WWD-ն՝ հղում անելով Kering կոնգլոմերատի ներկայացուցիչներին, որը ապրանքանիշի սեփականատերն է: Իրավահաջորդը դեռևս չի նշանակվել: Kering-ը խոստացել է շուտով հայտարարել նոր նշանակման մասին: