|
Յուրահատուկ մատնահարդարում. կարմիր, վարդագույն և սև
20.02.2015
Հետևելով այս պարզ խորհուրդներին դուք ձեր ձեռքերով կստանաք պարզ, գեղեցիկ և յուրահատուկ մանիկյուր:
Դրա համար անհրաժեշտ են
կարմիր, վարդագույն և սև լաքեր,
կպչուն ժապավեն:

1. Ընտրեք հիմնական գույնը. մենք ընտրել ենք վարդագույնը:
 2. Սահմանեք գույների միջև բաժանարար սահմանը և կպչուն ժապավենն ամրացրեք այդտեղ:
 3. Եղունգի բաց մասում քսեք երկրորդ գույնը և թողեք չորանա: Մեր դեպքում դա կարմիրն է:

 4. Խնամքով հանեք կպչուն ժապավենը և սև լաքով բարակ գիծ քաշեք յուրաքանչյուր եղունգի ծայրին: Այն կարող եք անել օգտագործելով վերը նշված կպչուն ժապավենի մեթոդը:

Յուրահատուկ և ոճային մանիկյուրը պատրաստ է: Կարող եք հիանալ և հպարտանալ ձեր վառ եղունգներով:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 16847 անգամ
Читать на русском
|