|
Հովազը գործի մեջ. Նաոմի Քեմպբելը փայլել է Zac Posen-ի ցուցադրության ժամանակ
18.02.2015
Նյու Յորքի նորաձևության շաբաթվա շրջանակներում կայացավ աստղերի սիրելի, երեկոյան զգեստների վարպետ Զաք Փոզենի հավաքածուի ցուցադրությունը: Ներկայացման գագաթնակետը դարձավ սուպերմոդել Նաոմի Քեմպբելի բեմելը:
Աստղային պչրուհիների սիրելի Զաք Փոզենը, ում նախընտրում են «օսկարակիր դերասանուհինրը», ինչպես միշտ ուրախացրեց երեկոյան զգեստների իր ճոխ հավաքածուով: Zac Posen աշուն-ձմեռ 2015 հավաքծուն ստացվել է այնքան բազմազամ, որ այստեղ ցանկացած հոլիվուդյան կամակոր գեղեցկուհի կկարողանա իր ճաշակով շրջազգեստ ընտրել:
Վարպետը հեռացել է հանրահայտ ուրվագծային ասիմետրիկ զգեստներրց, ինչպես նաև կրծքամասի ընդգծումներից. այս անգամ շրջազգեստներն ավելի համեստ են, պակաս գրգռիչ, այդուհանդերձ` ավելի սեքսուալ:
Արծաթափայլ և զմրուխտագույն, ոճային մուգ կապույտ, պղնձի երանգի կարմիր, մորթե հավելումներ, մատիտային ձևվածքի մինչ հատակը հասնող կամ համեստ միդի զգեստներ. այս ամենը հմայում և դյութում է... Այնպիսի տպավորություն է, կարծես Զաքը իմացել է մեզանից յուրաքանչյուրի նախասիրությունը` որքան բազմազան են նրա աշուն-ձմեռ հավաքածուի շրջազգեստները:
Աղբյուր` LADYNEWS.am















Դիտվել է 10787 անգամ
Читать на русском
|