Երգչուհի Լինդսի Լոհանը վարակվել է ամբուժելի վիրուսով
23.01.2015
Հանրահայտ դերասանուհի և երգչուհի Լինդսի Լոհանը Բորա-Բորա կատարած ամանորյա շրջագայության ժամանակ վարակվել է չիկունգունի վիրուսով:
Հոլիվուդյան աստղն ամնիջապես հոսպիտալացվել է լոնդոնյան հիվանդանոց այն բանից հետո, երբ նրան կղզում հանգստանալիս խայթել է մոծակը:
Հիվանդությունը բնորաշվում է այնպիսի ախտանիշներով, ինչպիսիք են բարձր ջերմությունն ու հոդերի ուժգին ցավերը: Այն կարող է ուղեկցվել սրտխառնեցով, հոգնածության զգացումով, ցանով:
Այս վիրուսի դեմ դեղամիջոց գոյություն չունի, հիվանդներին, որպես կանոն, ցավազրկողներ են տալիս: Վիրուսով վարակվելը հազվադեպ է հանգեցնում մահացու ելքի, ինչը տեղի է ունենում տարիքով հիվանդների հետ: Այդուհանդերձ, թեև շատերն իրենց լավ են զգում վարակվելուց արդեն մեկ շաբաթ հետո, օրգանիզմում մնում են սուր ցավեր, որոնք որոշ դեպքերում կարող են չմեղմանալ մի քանի ամսվա ընթացքում:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8199 անգամ
Читать на русском
|