|
Ավարտվել է Իրինա Շեյքի և Կրիշտիանու Ռոնալդուի երկարամյա սիրավեպը
15.01.2015
Ֆուտբոլի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն և նրա երկարամյա սիրելի ռուս մոդել Իրինա Շեյքը բաժանվել են:
Ինչպես հաղորդում են պորտուգալական լրատվամիջոցները, Շեյքը ոչ միայն ներկա չի եղել Ցյուրիխքւմ կայացած «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը, այլև չի շնորհավորել Ռոնալդուին երկրորդ անգամ անընդմեջ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ չանաչվելու կապակցությամբ:
Ինքը` Մադրիդի «Ռեալի» հարձակվողը նույնիսկ չի հիշատակել Իրինայի անունը, երբ մրցանակը ստանալիս շնորհակալական խոսք էր ասում, այն դեպքում, երբ նախկինում ամեն անգամ մի քանի խոսք նվիրում էր նրան:

Այդ ընթացքում Իրինա Շեյքը, ում MAXIM ամսագիրը ճանաչել է Ռուսաստանի 2013 թվականի ամենագեղեցիկ կին, զվարճանում է արևադաևձային կղզիներում, որտեղ դիմավորել է Նոր տարին և նշել ծննդյան տարեդարձը, սոցանցերում ոչ մի տեղ չի հիշատակել Ռոնալդուի մրցանակի մասին, սակայն հաճույքով օգտատերերի հետ կիսվում է իր լուսանկարներով:
Աղբյուր` LADYNEWS.am


Դիտվել է 13819 անգամ
Читать на русском
|