Այն, որ առավոտյան վազքը օգնում է առույգ լինել և ֆիզիկապես ակտիվացնում է՝ հայտնի է վաղուց: Իսկ որ այն նաև դրականորեն է ազդում մտավոր գործունեության վրա, պարզել են Գերմանացի գիտնականները:
Բեռլինի հետազոտողները պնդում են, որ կանոնավոր վազքով և քայլքով զբաղվելը ազդում է ուղեղի ակտիվ աշխատանքի վրա: Նրանք ովքեր կանոնավոր վազում են առավոտյան, օրվա ընթացքում հեշտությամբ են կենտրոնանում:
Փորձարկմանը մասնակցել են տարբեր տարիքի կամավորներ, անգամ երեխաներ: Բոլորին առաջարկվում էր լուծել միքանի խնդիր, սակայն դրանք պետք է լուծեին նախ սեղանի շուրջ նստած, այնուհետև վազքից հետո: Արդյունքը շատ անսպասելի էր: փորձարկմանը մասնակցողների 45 տոկոսը դրված խնդիրները լուծեց հենց վազքից հետո:
Այդ կերպ կարելի է ասել, որ առավոտյան վազքի և մտավոր գործունեության ակտիվացման մեջ կա ուղղակի կապ: Նշանակում է զբաղվելով քայլքով և վազքով, մենք ոչ միայն հոգ ենք տանում մեր կազմվածքի համար, այլ նաև ակտիվացնում ենք մտավոր կարողությունները:
Եթե ցանկություն չունեք հագնվել և վազել դրսում, գնեք վազքի ճանապարհներ և դա կլինի ֆիզիկական ակտիվացման աճի հիանալի լուծում:
25-09-2026 08:45 Սեպտեմբերի 24-ին Le Figaro-ն հայտնեց դերասանուհի Մարինա Վլադիի մահվան մասին՝ հղում անելով նրա ընտանիքին։ Մարինան 88 տարեկան էր։ Մահվան պատճառը և այլ մանրամասներ դեռևս չեն հրապարակվել։ Վլադին հայտնի էր ոչ միայն որպես դերասանուհի և երգիչ, այլև որպես Վլադիմիր Վիսոցկու վերջին կին և նրա մեծագույն սեր։ Նրանք ամուսնացել են 1970 թվականին և ամուսնացած մնացել մինչև Վիսոցկու մահը՝ 1980 թվականը։
23-09-2026 10:19 Սեպտեմբերի 22-ին մեկնարկեց Միլանի նորաձևության շաբաթը , և նույն օրը տեղի ունեցավ Vogue World–ի համաշխարհային ցուցադրությունը, որը հինգերորդ անգամ միավորեց նորաձևության և շոու-բիզնեսի համաշխարհային ներկայացուցիչներին: Ցուցադրության թեման, որին մասնակցում էին այսօրվա լավագույն հայտնիները, «Արհեստագործական վարպետություն և մարդկային մասնակցությունն» էր: «Դա հատկապես կարևոր է անել հիմա՝ արհեստական բանականության դարաշրջանում», - Vogue Italia-ին ասել է Ֆրանչեսկա Ռագացցին:
23-09-2026 10:14 Ադրիանա Լիման զարմացրել է երկրպագուներին իր անհավանական կերպարանափոխությամբ։ Նա վերջերս հայտնվեց Մադրիդում կայացած Mercedes-Benz Fashion Week երեկույթին։ Մոդելը միջոցառմանը ժամանեց ապշեցուցիչ սև, հատակին հասնող, մեջքը բաց զգեստով։ Սակայն երկրպագուներին զարմացրեց ոչ նրա ոճային տեսքը։ Սոցիալական ցանցերն այժմ եռում են այն մասին, թե որքան կտրուկ է փոխվել նրա արտաքին տեսքը. Լիման նկատելիորեն նիհարել է, և, որոշ օգտատերեր ենթադրում են, որ պլաստիկ վիրահատություն է կատարել։ Այնուամենայնիվ, անկախ նրանից, թե ինչպես է այս արդյունքին հասել, մեկ բան հստակ է. 45 տարեկանում բեմահարթակների աստղը նույնն է, ինչ 20 տարեկանում էր։
23-09-2026 09:25 Թոմ Քրուզը, երազելով արիստոկրատ հարսնացուի մասին, խիզախորեն սիրահետում է Քեյթ Միդլթոնին: Հոլիվուդյան դերասանը և բրիտանական արքայադուստրը հանդիպել են Լոնդոնում՝ «Digger» ֆիլմի պրեմիերային: Մի շարք հարգված կինոքննադատներ կարծիք են հայտնել. «Թոմ Քրուզը անպայման Օսկար կշահի այս ֆիլմի համար»: Նրանք նկատի ունեն «Digger»-ը, որտեղ հոլիվուդյան դերասանը բոլորովին նման չէ իրեն: Մենք սովոր ենք նրան տեսնել որպես աշխարհը փրկող հերոսի, բայց այստեղ՝ նոսրացող մոխրագույն մազերով և կեղծ փորիկով, նա խաղում է իր կարիերայի ամենատարօրինակ կերպարներից մեկի դերը:
23-09-2026 08:29 Մինչ աշխարհը քննարկում է նրա հայտնի ծնողների բազմամիլիոն դոլարանոց կարողություններն ու հնչեղ անունները, Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի կրտսեր դուստրը լուռ կառուցում է իր սեփական կարիերան՝ հեռու կարմիր գորգից և Հոլիվուդյան շքեղությունից: 18-ամյա Վիվիեն Ջոլին, որին շատ երկրպագուներ անվանում են նախկին զույգի երեխաներից «ամենահամեստը», վերջերս նկատվել է անսպասելի մի բան անելիս՝ փողոցում նկարներ վաճառելիս: Սեպտեմբերի 19-ին Վիվիենը իր իմպրովիզացված տաղավարն է տեղադրել Լոս Անջելեսի տեղական տոնավաճառում: Նրա սեղանը ծածկված էր սեփական աշխատանքներով՝ տպագրություններ, կպչուն պիտակներ և շնորհավորական բացիկներ՝ իր սեփական դիզայնով: Նա ստեղծագործում է «Կակաչների դաշտեր» կեղծանվամբ: