Ինչպես նիհարել առանց դիետաների
24.11.2014
Առաջարկում ենք 8 կանոն, որոնք կօգնեն կարգի բերել կազմվածքը` առանց նվազեցնելու սնունդի չափը:
Սնվեք դանդաղ և հաճախ: Որքան ուտելու քիչ ցանկություն ունես, այնքան դանդաղ ես ընդունում սնունդը: Միշտ օգտվիր այն կանոնից, որ մինչև հիմնական կերակուրներին անցնելը պետք է նախ ուտել քիչ կալորիականությամբ սնունդ:
Կերեք բարդ կերակրատեսակներ: Շուտ կհագենաք և կարևորը` որակով: Օրինակ, համատեղեք ձուկը կամ միսը միանգամից մի քանի տեսակ բանջարեղենի հետ:
Այն ինչ հնարավոր է կտրատել, կտրատեք, այլ ոչ թե ընդհանուրից առանձնացրեք կծելով: Օրինակ` խնձորը կամ վարունգը մանր կտորների բաժանելիս այն ավելի դանդաղ կուտեք և, հետևաբար, առավել շուտ կհագենաք, քան կծելով ուտելիս: Ձեր կերածն այդպես ձեզ նաև մեծածավալ կթվա:
Հացը կերեք բացառապես կտրատած տարբերակով, կամ ինքներդ ձեռքով մանացրեք: Երբեք մի կծկծեք այն ամբողջից: Այդպես և քիչ կուտեք, և ավելի մեծ հաճույք կստանաք:
Ինչքան փոքր են գդալն ու պատառաքաղը, այնքան երկար ենք մենք սնվում: Օրինակ` ապուրներն ավելի ճիշտ կլինի ուտել թեյի գդալով:
Լսիր ինքդ քեզ: Թեև ասվում է, որ սնվելիս չի կարելի շեղվել, սակայն մենք ձեզ խորհուրդ ենք տալիս սեղանի շուրջ նստելիս լսել նորություններ կամ նայել ձեր սիրելի հաղորդաշարը:
Սնվելուն զուգահեռ հեղուկ խմել պետք չէ: Ջուրն ավելացնում է ստամոքսահյութը:
Մի խմեք ոգելից խմիչք, հատկապես` սնվելիս: Այդպիսով որքան էլ սնվես` չես հագեցնի քաղցի զգացողությունը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 12174 անգամ
Читать на русском
|