Hong Kong Open 2014. Լիսիցկին նվաճում է իր առաջին տիտղոսը
15.09.2014
2014 թվականի Հոնգ Կոնգի թենիսի բաց առաջնությունը երեկ հատեց եզրագիծը: Գերմանուհի Սաբին Լիսիցկին եզրափակչում պարտության մատնեց չեխ Կառոլինա Պլիսկովային:
Խաղի, ինչպես նաև ամբողջ առաջնության գլխավոր ֆավորիտ Լիսիցկու համար հանդիպումը բավական ծանր սկսվեց: Սակայն առաջին սեթի վերջում նա կարողացավ կամային պայքարում իր օգտին գրանցել սեթը: Այն ավարտվեց 7-5 հաշվով: Իսկ արդեն երկրորդ սեթը Սաբին հեշտությամբ հաղթեց 6-3 հաշվով և իր կարիերայի ընթացքում առաջին լուրջ տիտղոսին արժանացել:
Այժմ գերմանուհին մեկնելու է Չինաստան, որտեղ մասնակցելու է սեպտեմբերի 19-ին մեկնարկելիք Ուհանի բաց առաջնությանը:
Ն. Զորյան
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2818 անգամ
|