Ցանկալի է լողազգեստ, բայց շորտերը եւս չեն արգելվի
29.03.2012
Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիան հայտարարել է, որ Լոնդոնի օլիմպիական խաղերի ժամանակ ծովափնյա վոլեյբոլին կանայք պետք է մասնակցեն լողազգեստներով: The Associated Press-ի հաղորդմամբ՝ նրանք, ովքեր կնախընտրեն ավելի համեստ սպորտային համազգեստ կրել, նույնպես խնդիր չեն ունենա: Ֆեդերացիան չի արգելում շորտերով ներկայանալ: Կառավարող մարմինը նշել է, որ իրենք հարգանքով են վերաբերվում տարբեր երկրների մշակութային համոզմունքներին: «Այս երկրներից շատերն ունեն մշակութային և կրոնական պահանջներ, ուստի հարկավոր է միասնական լինել և ընտրել ճկուն մարզահագուստ»,- The Associated Press-ին հայտնել է Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայի մամուլի խոսնակ Ռիչարդ Բաքերը: Դիտվել է 2099 անգամ
|