US Open 2014. Հայտնի են քառորդ եզրափակչի զույգերը
02.09.2014
ԱՄՆ-ում շարունակվում է թենիսի Մեծ սաղավարտի Ամերիկայի բաց առաջնության հանդիպումները: Գնալով դրանք ավելի լարված և հետաքրքիր են դառնում:
Չորրորդ տուրի կենտրոնական խաղը, անկասկած, ռուս Մարիա Շարապովայի և դանիացի Կարոլին Վոզնյացկու միջև էր: Շտապենք նշել, որ հենց այս խաղում էլ գրանցվեց տուրի անակնկալը. Մարիա Շարապովան, ով կարծես բավական լավ մարզավիճակ էր ձեռք բերել, երեք սեթում զիջեց իր մրցակցին՝ 4:6, 6:2, 2:6 հաշվով և դուրս մնաց պայքարից:
-Կանանց խաղերի վրա ճնշումը գնալով մեծանում է, խաղամակարդակը` բարձրանում: Այդ պատճառով էլ այժմ երբեք էլ հեշտ չէ,- խաղից հետո նշեց Կ. Վոզնյացկին:
Մյուս փուլում դանիացին կհանդիպի իտալուհի Սառա Էրանիի հետ:
Քառորդ եզրափակչի մյուս խաղերում US Open-ի գործող չեմպիոն, աշխարհի համար առաջին թենիսիստուհի Սերենա Ուիլիամսն ուժերը կչափի մյուս իտալուհու` Ֆլավիա Պեննետայի հետ, Բելառուսը ներկայացնող Վիկտորիա Ազարենկան, ով կարծես թե իր նախկին փայլն է վերագտել, կմրցի ռուս Եկատերինա Մակարովայի հետ, իսկ շվեցարուհի Բելինդա Բենչիչը կիսաեզրափակչում իր ներկայությունը ապահովելու համար կորտ դուրս կգա ընդդեմ չինուհի Շուաի Պենգի:
Նորայր Զորյան
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3027 անգամ
|