Արձակուրդային սիրավեպերի սիրահարների և երդվյալ բարոյականների միջև բանավեճն ավարտվել է լուրջ հարաբերությունների կողմնակիցների «հաղթանակով»: Թեև` տղամարդիկ կանանցից երկու անգամ ավելի են խրախուսում արձակուրդային սիրավեպերը:
Superjob հետազոտական կենտրոնի կողմից անցկացված հարցման 1600 մասնակիցներից միայն 28%-ն է ասել, որ արձակուրդային սիրավեպերին դրական է վերաբերվում: 41%-ը բացասաբար է տրամադրված, և միայն մեկ երրորդն է (31%) դժվարացել միանշանակ պատասխան տալ: Ընդ որում` կանանց և տղամարդկանց կարծիքները էապես տարբերվել են մինյանցից. ուժեղ սեռի ներկայացուցիչները գեղեցիկ սեռից երկու անգամ ավելի հաճախ (36% և 18% համապատասխանաբար) բացարձակ դեմ չեն եղել արձակուրդային պատկերների շրջապատմամբ կրքերի ժայթքմանը: Եվ միայն տղամարդկանց 36%-ն է դատապարտել այդպիսի հարաբերությունները: Կանայք ավելի խիստ մոտեցում են դրսևորել: Նրանց շուրջ կեսը (48%) դատապարտել է արձակուրդային սիրավեպերը, մոտ մեկ երրորդը (34%) չի շտապել պատասխան տալ:
Արձակուրդային սիրավեպերի ընդգծված երկրպագուներ են 25-39 տարեկան չամուսնացած տղամարդիկ (48%-ը` միանշանակ կողմ): Տղամարդկանց շրջանում բարոյական սկզբունքների պաշտպան ավելի շատ եղել են ցածր աշխատավարձ ստացողները (նրանցից 43%-ը գտնում է, որ անընդունելի են արձակուրդային արկածները): Սակայն նման կարճաժամկետ հարաբերություններին ամենակտրուկ ձևով դեմ են արտահայտվել երիտասարդ, քիչ ապահովված աղջիկները: Արձակուրդային կրքերը չեն խրախուսում մինչև 24 տարեկան կանանց 61%-ը: Փոխարենը մոտ յուրաքանչյուր հինգերորդ 35-44 տարեկան (22%) հարցված կին արձակուրդային սիրավեպերի մեջ ոչ մի դատապարտելի բան չի տեսել:
19-10-2026 00:42 «Վերիթիի գաղտնի օրագիրը» ֆիլմը, որի գլխավոր դերերում են Դակոտա Ջոնսոնը և Էն Հեթուեյը, այս աշնան մեծ հիթը դարձավ։ Մինչ քննադատները վերլուծում են ֆիլմը, երկրպագուները սոցիալական ցանցերում աղմուկ են բարձրացնում դրա շուրջ, իսկ կինովարձույթի եկամուտները նոր ռեկորդներ են սահմանում։
19-10-2026 00:17 Մասնագետները հաշվարկել են եվրոպական թագավորական ընտանիքների կողմից թագավորական հարսանիքներին կրած թագերի մոտավոր արժեքը: Առաջատարը բրիտանական և հոլանդական թագավորական ընտանիքներն են, որոնցից յուրաքանչյուրի թագերի հավաքածուն գնահատվում է 17 միլիոն ֆունտ ստեռլինգ: Նորվեգիայի թագավորական ընտանիքը զբաղեցնում է պատվավոր երրորդ տեղը, որին հաջորդում է դանիական թագավորական ընտանիքը: Բելգիան հինգերորդն է, իսկ Իսպանիան՝ վեցերորդը:
19-10-2026 00:09 Ռուսաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Էլիզաբեթ Աբրահամյանը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակն անվանել է անհավանական երջանկություն: Աբրահամյանը դարձել է Ռուսաստանի առաջին մարզիկը, որը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում հաղթել է մենախաղում։
19-10-2026 00:08 Մեծ Բրիտանիա վերադառնալուց կարճ ժամանակ առաջ Մեգան Մարքլը որոշեlլ է վերսկսել իր կինոկարիերան։ Աղբյուրների համաձայն՝ դքսուհին ակտիվորեն դեր էր փնտրում Գայ Ռիչիի «Ջենտլմենները» սերիալում, սակայն հանրության բացասական արձագանքից հետո շոուրանները որոշեցին մերժել նրան։
19-10-2026 00:02 Շոն ՄաքԳիրը երեք տարի աշխատելուց հետո լքում է McQueen-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնը, հաղորդում է WWD-ն՝ հղում անելով Kering կոնգլոմերատի ներկայացուցիչներին, որը ապրանքանիշի սեփականատերն է: Իրավահաջորդը դեռևս չի նշանակվել: Kering-ը խոստացել է շուտով հայտարարել նոր նշանակման մասին: