Նիգերուհիները և ֆրանսուհիները` կիսաեզրափակչում
19.08.2014
Կանադայում ընթացող 2014 թվականի աշխարհի մինչև 20 տարեկանների կանանց ֆուտբոլի առաջնությունում երեկ կայացան քառորդ եզրափակչի վերջին երկու հանդիպումները: Նիգերիայի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Նոր Զելանդիայի նկատմամբ 4-1 հաշվով և անցավ կիսաեզրափակիչ:
Ֆրանսուհիներն այդ խնդիրը մի փոքր բարդ լուծեցին: Անառիկ պահելով սեփական դարպասը հարավկորեացինենի հետ խաղում, նրանք չկարողացան գրավել հակառակորդի դարպասը: Հաղթողը վճռվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում, որտեղ ֆրանսուհիներն ավելի հաջողակ գտնվեցին ՝ հաղթելով 4-3 հաշվով:
Հիշեցնենք, որ իրենց տեղը կիսաեզրափակչում արդեն ամրագրել էին Հյուսիային Կորեան և Գերմանիան: Այդ փուլում հյուսիսկորեացիները կմրցեն նիգերիացիների, իսկ գերմանուհիները՝ ֆրանսուհիների հետ: Կիսաեզրափակիչ խաղերը տեղի կունենան օգոստոսի 20-ին:
Նորայր Զորյան
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 3759 անգամ
|