Iconic Women-ը Harper`s Bazaar ամսագրի խմբագրության և Կարին Ռոյթֆելդի համատեղ նախագիծն է:
«Կուռք կանայք» անվամբ աննախադեպ ֆոտոնախագծում մասնակցել են 90-ականների թոփ մոդելները, այնպիսիք, ինչպիսին Սինդի Քրոուֆորդը և Կլաուդիա Շիֆերը, խոստումնալից մոդելներ Ջիջի Հադիդը և Սթեյսի Մարթինը, պոպ-կուռքեր, ինչպես օրինակ` Լեդի Գագան, համաշխարհային կինոաստղեր Մոնիկա Բելուչին և Պեմելոպա Քրուսը:
Այս ֆոտոնախագիծը պատմում է այն կանանց մասին, ովքեր դարձել են ողջ աշխարհում ոճի և նորաձևության կուռքեր, ինչպես նաև ներշնչանքի ու կրկնօրինակման աղբյուր են:
Տարօրինակ է, որ այս ցուցակում բացակայում է Բեյոնսեն, ով ոչ միայն հանրահայտ երգչուհի է, այլև հոգատար մայր ու կանանց իրավունքների պաշտպան, ըստ Forbes-ի` աշխարհի 100 ամենաազդեցիկ հայտնիներից մեկը և, իհարկե` պչրուհի: Սակայն, ամենայն հավանականությամբ, Կարին Ռոյթֆելդն իր պատճառներն է ունեցել երգչուհուն նախագծում չըդնգրկելու համար:
Ինքը` Կարինը պատմում է, որ վերջապես իր երազանքն իրականություն է դարձել. «Սա իմ երազանքի գործն է: Ես ավելի քան 30 տարի ցանկացել եմ ստեղծել այս նախագիծը»:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: