|
Նորաձև սանրվածքներ` urban undercut
06.08.2014
Որպեսզի այս ամառ ձեր սանրվածքով համաքայլ լինեք նորաձևության հետ, ամենահամարձակ լեդիները կարող են դիմել սանրվածքների ամենաէքստրեմալ ոճին` սափրել գլխի մի կողմը` մյուսում որպես «հակակշիռ » թողնելով փարթամ գանգուրներ կամ երկար ուղիղ վարսեր:

Եթե նման սանրվածքները ձեզ կթվան չափից դուրս արմատական, ապա աստղերի ոճաբաններն առաջարկում են պահպանել մազերը, սակայն ստեղծել դրանց բացակայության պատրանք մի կողմից, իսկ մյուսում` հյուսել մազերը:
Այս դեպքում ստիպված չեք լինի բաժանվել մազերից, միաժամանակ դուրս չեք մնա նորաձևության հոսանքից:

Ռոզարիո Դոուսոնը, Շեր Լոյդը և Նաթալի Դորմերը, ինչ խոսք, որոշել են իրենց չտանջել «կտրե՞լ, թե՞ չկտրել հարցով» և պարզապես մերկացրել են մի կողմը:
Պակաս արմատական տրամադրվածները, այդ թվում` Լիվ Թեյլերը, Ջեսիկա Ալբան և Հայդի Կլումը, այնուամենանիվ, նախապատվությունը տվել են նրբագեղ հյուսքերին:
Աղբյուր` LADYNEWS.am





Դիտվել է 19032 անգամ
Читать на русском
|