Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը կամուսնանան էկրանում
25.07.2014
Օգոստոսին մեկնարկելու են «Ծովի ափին» ֆիլմի նկարահանումները, որի գլխավոր հերոսներն են լինելու Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը:
Անջելինա Ջոլին կունենա մի քանի դերակատարություն` նա հանդես կգա որպես դերասանուհի, սցենարի հեղինակ, համապրոդյուսեր և ֆիլմի ռեժիսոր:
«Ծովի ափին» սիրային դրաման կդառնա դերասանների երկրորդ համատեղ ֆիլմը: Նրանց առաջին աշխատանքը 2005-ին թողարկված «Միստր և միսիս Սմիթ» կինոնկարն էր, որի նկարահանումների ժամանակ էլ սկիզբ է առել նրանց սիրավեպը:
Արևմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ` էկրանում դերասանները խորանի առջև սիրո և հավատարմության երդում են տալու: Ամենայն հավանականությամբ` դերասաններն իրական կյանքում այդպես էլ ժամանակ չեն գտնում իրենց հարաբերությունները օրինականացնելու համար, այնպես որ նրանց երկրպագուները Ջոլիի և Փիթի երդումներով փոխանակվելը կարող են գոնե տեսնել կինոնկարում:
Ֆիլմի նկարահամնան աշխատանքները կսկսվեն Մալթայում` օգոստոսի վերջին:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 5701 անգամ
Читать на русском
|