Ինչպես նիհարել վարունգի օգնությամբ
21.07.2014
Վարունգի դիետան նախատեսված է 3-5 օրվա համար, այն կարելի է օգտագործել նաև օրգանիզմի բեռնաթափման համար:
Դիետայի հիմքը` վարունգով աղցաններն են` առանց աղի և թարմ կանաչիով: Բանջարեղենները կարելի է փոխարինել` արգելվում է միայն կարտոֆիլը: Կարելի է խմել նաև կանաչ թեյ:
Վարունգով սննդակարգ
Նախաճաշ. Աղցան թարմ վարունգով և կանաչիով, վրան ավելացրած ոչ յուղային մածուն կամ թթվասեր, փոքր կտոր սև հաց:
Ճաշ. Աղցան վարունգով և կաղամբով, վրան ավելացրած զեյթունի ձեթ: 100-150 գրամ հավի եփած կրծքամիս՝ պատրաստված առանց աղի, համեմված տարբեր համեմմունքներով:
Կեսօրին. Աղցան վարունգով և եթած ձվով` վրան ավելացված ոչ յուղոտ թթվասեր, մեկ բարակ կտոր սև հաց:
Ընթրիք. Վարունգով, լոլիկով և քաղցր պղպեղով աղցան, վրան ավելացրած լիմոնի հյութ և մեկ թեյի գդալ զեյթունի ձեթ: Կարելի է համեմել սև պղպեղով և այլ կանաչեղենով:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 21288 անգամ
Читать на русском
|