Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Անվտնագ ֆիթնես` շոգին. կարևոր խորհուրդներ

21.07.2014

Որպեսզի ֆիթնեսն ամառային տապին չդառնա առողջության համար վտանգավոր տանջանք, հետևեք այս կարևոր խորհուրդներին, որոնք ձեզ թույլ կտան սպորտով բաղվել անվտանգ և արդյունավետ կերպով` որքան էլ բարձր լինի շրջակայքի ջերմաստիճանը:

Մի զբաղվեք ֆիտնեսով ճիգեր գործադրելով: Եթե թուլություն եք զգում, թեթև գլխացավ, զարկերակի արագ աշխատանք և այլ բացասական ցուցանիշներ, ավելի լավ է ֆիթնեսով զբաղվելը հետաձգեք ավելի հարմար ժամանակ: Հավատացեք` հերոսությունն այստեղ տեղին չէ: Թույլատրվում է թեթև մարմնամարզություն և ոչ ծանրաբեռնված վարժանք մարզասարքերի վրա: Ուժային ծանրաբեռնվածությունն ավելի լավ է հետաձգել երեկոյան զով ժամերին:

Ֆիթնես` միայն զով սրահում: Ուժային վարժությունները պահանջում են էներգիայի զգալի ծախս, ուստի նման պարապմունքների ժամանակ դուք կզգած թթվածնի որոշակի պակաս: Հենց այդ պատճառով կարևոր է, որ ամառային շրջանում ձեր մարզասրահը լավ օդափոխվի, հագեցված լինի օդորակիչներով և օդափոխիչներով:

Մեկ լիտր ջուր: Ամռանը մեկ ժամ պարապմունքի դեպքում դուք պետք է խմեք ոչ պակաս, քան մեկ լիտր մաքուր, առանց գազի ջուր: Հեղուկը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի, առանց համային հավելումների: Խմեք ոչ մեծ կումերով, յուրաքանչյուր ֆիթնես-վարժությունից հետո:

 600x580

Ընդնիջումներ` վարժությունների միջև: Եթե օրվա վերջում ուժերի անկում եք զգում, այդուհանդերձ` եկել եք մարզասրահ, ուժային ծանրաբեռնվածությունը հարկ է 50% կրճատել, իսկ մոտեցումների միջև ընկած ժամանակը մեծացնել մինչև 60-120 վայրկյան:

Ճիշտ հագուստ: Ամռանը մարզասրահ պետք է տանել կարճ տոպ և թեթև, շնչող կտորից պատրաստված կիսավարտիք: Ընտրեք բամբակյա, ինչպես նաև հատուկ մարզական առաձգական ցանցավոր կտորներից պատրաստված վերնաշապիկներ: Որքան մարմինը բաց լինի ամառային մարզումների ժամանակ, այնքան լավ այն կզովանա: Կոշիկները պետք է ունենան թեթև քաշ, և, իհարկե, հարմարավետ լինեն: Մազերը հավաքեք բարձր պոչ կամ խուրձ: Գլխին կապեք բամբակյա կապիչ, որը մաշկի վրայից կներծծի խոնավությունը:

Սպորտ` մաքուր օդին: Հեծանվով զբոսանքները, արագ քայլքը, այգում թեև վազքը, վոլեյբոլը, փետրագնդակը, յոգան ամռանը մեծ հնարավորություններ են բացում բացօդյա մարզումների համար. բաց մի թողեք առիթը: Բացօդյա մարզումների համար կատարյալ ժամեր են առավոյան 11.00-ն կամ երեկոյան` 20.00-ից հետո:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 12782 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 9-15-ը 2026 թ․

09.11.2026
Շաբաթը խառը կլինի. ոմանց բախտը կբերի, մյուսները ստիպված կլինեն ինքնուրույն լուծել կուտակված խնդիրները, իսկ որոշներն էլ նույնիսկ կկանգնեն ընտրության առաջ, որը կփոխի նրանց ապագա ծրագրերը։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 2-8-ը 2026 թ․

02.11.2026
Գալիք շաբաթը կլինի լարված. ոմանք ստիպված կլինեն զբաղվել կուտակված գործերով, մյուսները՝ վերանայել սիրելիների հետ հարաբերությունները, իսկ մի մասը հնարավորություն կունենա բարելավելու իրենց ֆինանսական վիճակը:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը 2026 թ․

26.10.2026
Եթե ոչ մի վատ բան չպատահի, ապա շաբաթն արդեն իսկ կարելի է հաջողված համարել: Այդուհանդերձ, լավ բաներ էլ կլինեն:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 19 - 25-ը 2026 թ․

19.10.2026
Այս շաբաթ ատ գործընթացներ կդանդաղեն, իսկ թե ինչպես դա կազդի կենդանակերպի նշանների վրա, ներկայացված է մեր աստղագուշակում:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 12-18-ը 2026 թ․

12.10.2026
Այս շաբաթը կլինի աշնան ամենահեշտ շաբաթներից մեկը։ Նորալուսնից (հոկտեմբերի 10) հետո կենդանակերպի շատ նշաններ հիանալի հեռանկարներ են ստացել թե՛ գործնական, թե՛ անձնական հարաբերություններում։

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 5 - 11-ը 2026 թ․

07.10.2026
Աստղերն այս շաբաթ խոստանում են բարենպաստ փոփոխություններ աշխատանքի և ֆինանսների մեջ, բայց խորհուրդ են տալիս ավելի զգույշ լինել անձնական կյանքի և հարաբերությունների հարցում՝ հնարավոր անհաջողություններից խուսափելու համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-11-2026 10:52
Տեխնոլոգիական խոշոր արդյունաբերության աշխարհում նոր սկանդալ է բռնկվել։ Անցյալ տարի բոլորը խոսում էին Astronomer-ի գործադիր տնօրեն Էնդի Բայրոնի գործի մասին, որին Coldplay-ի համերգի ժամանակ «համբույրի տեսախցիկով» բռնացրել էին սիրուհու հետ։ Այժմ Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը նույնպես բռնվել է դավաճանության մեջ. նա հրապարակավ խոստովանել է, որ հարաբերություններ է ունեցել կնոջից գաղտնի։ Սակայն ամենազարմանալին այլ բան է. նրա ընկերուհին, ենթադրաբար, չինացի լրտես է, և գործն այժմ հետաքննվում է ամերիկյան հետախուզական գործակալությունների կողմից։
10-11-2026 09:55
Մարիա Շուրոչկինան, ով երկակի օլիմպիական չեմպիոն է սինխրոն լողում, հոսպիտալացվել է մարմնի 32%-ը այրվածքներով։ Նա վնասվածքներ է ստացել իր բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով։
09-11-2026 10:50
Այսօրվանից սկսվում են «Միսս Տիեզերք 2026» գեղեցկության գլխավոր մրցույթի նախապատրաստական աշխատանքները, որի եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 24-ին: Այս տարի «Միսս Տիեզերք»-ը կանցկացվի 75-րդ անգամ: Այս առիթով կազմակերպիչները խոստանում են անհավանական տոնակատարություն, որին կհետևի ամբողջ աշխարհը: 
09-11-2026 10:26
Վերջերս ֆրանսիացի անիմացիոն ռեժիսոր Սիլվեն Շոմեն, որը չորս անգամ առաջադրվել է «Օսկար»-ի, ստեղծեց կարճամետրաժ Սուրբ Ծննդյան անիմացիա՝ «Christian Dior’s Night in Color»։ Սկզբում արժանանալով հիացմունքի, համացանցում նկատեցին մի քանի տեսողական խափանումներ, այդ թվում՝ վեց մատ ունեցող կերպար։ Սա անմիջապես հանգեցրեց ենթադրությունների և վեճերի, որ անիմատորները դիմել են արհեստական բանականության օգտագործմանը։ Վեճը բռնկվեց, քանի որ Dior-ը «Christian Dior’s Night in Color»–ը ներկայացրել էր որպես ավանդական արհեստագործության հարգանքի տուրք՝ զուգահեռներ անցկացնելով Շոմեի ձեռքով նկարված անիմացիայի և նորաձևության տան  բարձր արվեստանոցների մանրակրկիտ աշխատանքի միջև։
09-11-2026 06:41
Sunday Times-ի վարկանիշային աղյուսակը բացահայտել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանց՝ ըստ նրանց մասնագիտությունների: Այս տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կարողությունը կազմում է 600 միլիոն ֆունտ ստեռլինգ: Չարլզի կարողությունը գրեթե կրկնակի գերազանցում է նրա հանգուցյալ մոր՝ Եղիսաբեթ II թագուհու կարողությունը, որը, ըստ անցյալ տարվա վարկանիշային աղյուսակի, ուներ մոտավորապես 370 միլիոն ֆունտ ստեռլինգ: Սա զարմանալի չէ, քանի որ Չարլզը գուցե բրիտանացի ժողովրդի շրջանում ամենասիրված միապետը չէ, բայց նա հաջողակ գործարար է:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
09.11.2026
Դիտվել է 781 անգամ
04.11.2026
Դիտվել է 503 անգամ
05.11.2026
Դիտվել է 425 անգամ
06.11.2026
Դիտվել է 414 անգամ
10.11.2026
Դիտվել է 162 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster