|
Ծովափնյա սեզոնը` թմբլիկների համար
12.07.2014
Հենց ծովափին է, որ մենք առավելագույնս մերկացնում ենք մեր մարմինը և մեզ համեմատում ուրիշների հետ: Ավելի հաճախ` ոչ մեր օգտին:
Ընդունված է, որ սև կամ մուգ կապույտ նորաձև լողազգեստները քողարկում են ավելորդ կիլոգրամները: Այդուհանդերձ` այս սեզոնին թմբլիկ կառուցվածքով գեղեցիկ աղջիկներն ըմբոստացել են այդ «հնաոճ» օրենքի դեմ:

Նրանցից շատերը գտնում են, որ ոչինչ նրանց ավելի չի գեղեցկացնում, քան գունավոր բիկինիներն ու ռետրո ոճի մոդելները:
Plus լաղազգեստների համար արդեն հայտնվել է իր եզրույթը` fatkini, և հենց այս անվան տակ են արևմուտքի շատ խանութներում վաճառվում XL չափսի լողազգեստները:
Նախորդ սեզոնների լողազգեստները ևս մոռացված չեն, բայց դրանք պարտադիր չէ, որ սև լինեն:

Ինչ խոսք, պետք է հետևել մասնագետների այն խորհրդին, որ երբեք չպետք մեկ կամ մի քանի համար փոքր լողազգեստ գնել: Անգամ այն դեպքում, երբ հաստատապես որոշել եք մի քանի շաբաթվա ընթացքում նիհարել մի քանի համար:
Կրծքի չափսը 1(S) 2(M) 3(L) 4(XL) Կոնքերի չաձը (սմ) 80-88 89-95 96-105 106-115
Լողզգեստը մի գնեք առանց փորձելու: Փորձելու ժամանակ անպայման պտտվեք հայելու առջև, ընդունեք ամենատարբեր կեցվածքներ, «լողացեք»: Նոր լողազգեստով ձեր շարժումներին ոչինչ չպետք է խոչընդոտի, բնականաբար, որևէ «անկեղծ մաս» չպետք է դուրս պրծնի:
Նրանց, ովքեր կարել գիտեն, խորհուրդ է տրվում ինքնուրույն կարել լողազգեստը՝ ռետրո ոճով և հաշվի առնելով սեփական մարմնի առանձնահատկությունները:


Ի հավելումն լողազգեստի` չմոռանաք ձեռք բերել (կարել) դրան համապատասխան կիսաշրջազգեստ կամ նորձև ծովափնյա խալաթ` ճիշտ նույն կտորից:

Փորձարկումներ արեք դաջվածքներով` շերտավոր կամ ծաղկավոր նկարներով: XXL չափսերի վրա հրաշալի կերպով նայվում են ամենատարբեր հավելումները` նույն կտորից, բայց ձգված հակառակ ուղղությամբ, կոնտրաստային գույնի կտորից, կամ՝ նույն երանգի, բայց մուգ: Նորաձև են թափանցիկ կտորից և ժանյակներից հավելումները:


Շատ լավ են նայվում խոշոր դաջվածքները՝ ընդգծելով մարմնի ամենագրավիչ հատվածները: Plus-ներին խորհուրդ չեն տրվում պայծառ կամ խիստ փայլուն, լուսավոր կտորները:

Թմբլիկ կազմվածքով կանանց համար անհրաժեշտ են, որ կրծկալի ափսեները լինեն եզրային պահիչներով: Դարսերը և երկար ծոպերը հրաշալի կերպով քողարկում են ճարպային ծալքերը:

Խոշոր աքսեսուարները (եթե կցանկանաք դրանք կրել ծովափին) ձեր ճոխ կազմվածքին հաղորդում են առանձնահատուկ գրավչություն, հատկապես, եթե աչքի ընկնող արտաքին ունեք:

Եվ վերջապես, եթե երկար մազեր ունեք, ծովափին կամ լողալիս այն վեր բարձրացրեք՝ վերձիգ, ակնառու սանրվածք անելով: Ընդհանտապես՝ բարձր սանրվածքը (կամ գլխավերևում ծավալ ունեցող) գեղեցկություն կհաղորդի փարթամ կազմվածքով ցանկացած կնոջ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 20029 անգամ
Читать на русском
|