|
Նարնջագույն շրթունքները` ամառ 2014-ի թրենդ
03.07.2014
Ամառային դիմահարդարման աներկբա հիթը նարնջագույնն է` իր բոլոր երանգներով` մարջանագույնից մինչև մանդարին, պղնձից` մինչև սաթի գույն:
Ինչպե՞ս ստանալ կատարյալ դիմահարդարում` օգտագործելով նարնջագույն շրթներկ: Ներկայացնում ենք մի քանի խորհուրդ:
Եթե նախկինում նարնջագույն շրթներկ կարելի էր օգտագործել միայն «կարմիր գորգի» վրա հայտնվելիս կամ այլ բարձրաշխարհիկ երեկոներին, ապա այժմ պչրուհիներն այն նախընտրում են նաև առօրյա կյանքում:
Նարնջագույնը բարդ, նույնիսկ` «բնավորություն» ունեցող գույն է, այդ իսկ պատճառով` կատարյալ համադրության համար պետք է ընտրեք Ձեր երանգը: Նարնջագույնի առավել նորաձև երանգներն են մանդարինի, սաթի, կարամելի, մարջանի և պղնձի գույները: Այս բոլոր երանգները կհամապատասխանեն բաց գույնի, դեղին և բաց շագանակագույն մազերի հետ:
Թխահերներին, շիկահերներին և շագանակագույն վարսերով կանանց խորհուրդ է տրվում նարնջագույնի առավել մուգ, հագեցած երանգները:
Աղբյուր` LADYNEWS.am


Դիտվել է 12190 անգամ
Читать на русском
|