|
Հարսանեկան իրարանցում. հարսի կերպարի ողջ զինանոցը
02.07.2014
Հարսանիքն ավելի քան պատասխանատու իրադարձություն է, իսկ այժմ` ամռան շրջանում, շատերի համար բավականին արդիական:
Ձեզ ենք ներկայացնում ամենաանհրաժեշտ և հետաքրքիր իրերը, որոնք հարսներին, ինչպես նաև նրանց ընկերուհիներին առաջարկում են ամենահայտնի ապրանքանիշերը:
Սկսենք աքսեսուքրներից. չէ որ ցանկացած հարս ցանկանում է հարսանիքի օրը փայլել, երբեմն` բառիս բուն իմաստով:
Նրբագեղ ականջօղերը, վզնոցները, զարդեղենն ամբողջացնում են տոնական կերպարը, իսկ սրտի տեսքով ռոմանտիկ կապիչները կարող են հարսանեկան լավ նվեր դառնալ:




Այդուհանդերձ, դլխավոր հարցը, ինչ խոսք, մնում է հարսանեկան զգեստի ընտրությունը: Մենք չենք անդրադառնա հարսանեկան ապրանքանիշների հավաքածուներին, որոնք առաձին խոսակցության նյութ են, միայն կպարզենք, թե խանութներում ինչ տեսքի հագուստներ են առաջարկում այն ընկերությունները, որոնք անմիջական կապ չունեն հարսանեկան նորաձևության ոլորտի հետ:
Եթե ցանկանում եք Ձեր հանդիսության համար ընտրել բավականին ազատ ոճ, հնարավոր է, հենց այստեղ պետք է փնտրեք համապատասխան զգեստը:


Ոչ պակաս բարդ խնդրի առաջ են կանգնում հարսի ընկերուհիները. նրանք էլ պետք է հանդիսության համար ընտրեն նրբագեղ ինչ-որ բան, որը սակայն շատ ճչան չպետք է լինի, որպեսզի համընդհանուր ուշադրությունը չշեղի օրվա գլխավոր հերոսուհուց:
Տարբերակները շատ են` հաճելի պաստելային գույների կարճ շրջազգեստներից` մինչև հատակը հասնող գունավոր զգեստները:



Նմանատիպ շրջազգեստները լավագույնս լրացնում են նրբագեղ կոշիկները. առաջատար միտումներից են փայլը և պաստելային երանգները: Նույնը կարելի է կիրառել նաև կլատչների պարագայում:




Եթե հարսանիք եք գնում հյուրի կարգավիճակով` Ձեզ ոչիչ չի խանգարում խախտել ընդունված բաց երանգների ավանդույթը և նախընտրել այլ գույն: Այս սեզոնին, մասնավորապես, տարածված է մուգ կապույտը` այն շատ ավելի հետաքրքիր տեսք ունի, քան ավանդական սևը:


Եվ վերջապես` հարսանիքին նախախատրաստության ժամանակ ևս մեկ թեժ թեմա` ներքնազգեստը: Սպիտակ գույնը, ժանյակները, թափանցիկ հավելումներ, ժապավեններ. Այս ամենն առկա է հատուկ հարսանեկան հավաքածուներում, որոնք այս սեզոնի համար նախապատրաստել են ներքնազգեսի նորաձևության տները:
Աղբյուր` LADYNEWS.am



Դիտվել է 38520 անգամ
Читать на русском
|