|
Սիենա Միլերը և Բրեդլի Կուպերը նոր ֆիլմում` «Շեֆ»
18.06.2014
Բառացիորեն օրեր առաջ ավարտվեցին «Ամերիկյան դիպուկահարը» ֆիլմի նկարահանումները` Սիենա Միլերի և Բրեդլի Կուպերի մասնակցությամբ: Դերասանները չէին հասցրել կարոտել անգամ իրենց գործը, պարզ դարձավ, որ ամենամորտ ժամանակներս աստղերը դարձյալ կհանդիպեն նկարահանման հրապարակում:
Բանն այն է, որ Սիենան հաստատել է իր մասնակցությունը Ջոն Ուելսի «Շեֆ» կինոկատակերգության նկարահանումներին, իսկ ավելի վաղ` դերասանական թիմ էր հրավիրվել Բրեդլին: Տեղեկացվում է, որ կինոնկարում կհայտնվի նաև ֆրանսիացի դերասան Օմար Սին:
Ինչ վերաբերում է սյուժեին, ապա նկարում խոսք կգնա Փարիզի հանրահայտ ռեստորաններից մեկի շեֆ-խոհարարի մասին, որն իրար հաջորդող անհաջողությունների հետևանքով կորցնում է հաստատությունը: Այդուհանդերձ, գլխավոր հերոսը չի հանձնվում` նա տեղափոխվում է Լոնդոն, որտեղ որոշում է հավաքագրել նոր թիմ և ստեղծել երազների ռեստորանը:
Թե երբ մենք կկարողանանք Կուպերին տեսնել խոհարարի հանդերձանքով` առայժմ չի հաղորդվում:
Աղբյուր` LADYNEWS.am




Դիտվել է 7522 անգամ
Читать на русском
|