|
Պայուսակը` կազմվածքին համապատասխան
30.05.2014
Պայուսակն ընտրելիս կանանց մեծամասնությունը չի էլ մտածում, թե որքանով է այն ազդում կազմվածքի ընդհանուր ընկալման վրա:
Այդուհանդերձ, այն մեծապես ազդում է կերպարի ճիշտ մատուցման վրա: Օրինակ` մարմնեղ կանանց անհամապատասխան են փոքրիկ, նուրբ պայուսակները` վերջիններս միայն լրացուցիչ ընդգծում են խոշոր չափերը: Իսկ մեծ պայուսակը, ընդհակառակը, տեսողական համաչափություն է ստեղծում:
Ճիշտ հակառակ պատկերն է փոքր մարմնով լեդիների մոտ: Որքան խոշոր է պայուսակը, այդքան անօգնական է երևում նրա տիրուհին: Այդ իսկ պատճառով մատնաչափիկներին խորհուրդ է տրվում փոքր պայուսակներ բռնել:
Ճոխ կրծքերի տեր կանանց խերհուրդ չի տրվում պայուսակը կրել թևի տակ դրած կամ կարճ գոտիով մեծ պահուսակ պահել: Դրանք կուրծքերը կդարձնեն էլ ավելի ակնառու:

Որպեսի լրացուցիչ չընդգծվեն լիքը կոնքերը` խորհուրդ է տրվում արմունկի մասով չկրել մեծ պայուսակ կամ` մտահոգիչ մասին հասնող գոտիով պայուսակ:
Բարձրահասակ կազմվածքով կանայք նախապատվությունը պետք է տան առանց ամուր շրջանակներով պայուսակներին, կամ` փափուկ, կլորավուն ձևերին:
Ընդհակառակը` թմբլիկ կանանց կսազի խիստ երկրաչաձական ձևերով պայուսակները:
Պայուսակը պետք է շեղի կազմվածքի թերությունները և ոչ թե ընդգծի դրանք: Այնպես որ` պայուսակն ընտրեք Ձեր կազմվածքին համապատասխան:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 14172 անգամ
Читать на русском
|