Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Երազում եմ ապրել անտառում. DJ Վակցինա

01.04.2014

Ladynews.am-ի «Քո հարցը» հարցազրույցների շարքի հյուրն է DJ Վակցինան:

Նինա- Արուսի՛կ, առաջին մասնագիտությամբ կենսաբան եք, հիմա սովորում եք նաև շուկայագիտություն: Ինչո՞ւ ընտրեցիք երկրորդ մասնագիտություն և ինչո՞ւ հենց շուկայագիտություն:

-Առաջին մասնագիտությունս խորը մխրճված է իմ էության և աշխարհընկալման մեջ, բայց, ցավոք, մեզանում գործնականում այն կիրառելու հնարավորներություններ չկան: Մնալով գիտության և հատկապես կենսաբանության երկրպագու՝ այս պահին ուսանում եմ այնպիսի մասնագիտություն, որն ավելի պետքական է այժմյան սպառողական աշխարհում: Շատ եմ հետաքրքրված իմ երկրորդ մասնագիտությամբ, ասեմ ավելին` երկար տարիներ հենց այս ոլորտի մի շարք դասընթացների և սեմինարների եմ մասնակցել: Ղեկավարելով ընկերություն և ակումբ՝ շատ հաճախ օգտագործում եմ ստացածս գիտելիքները:

 600x580

Անի- Տարբեր նախաձեռնություններ և բարեգործական ակցիաներ եք իրականացնում, ի՞նչ արդյունքներ եք մինչ օրս ունեցել, որի մասին կնշեք:

-Նախ սկսեմ ամենակարևորից` առողջ ապրելակերպի քարոզը: Երկար տարիներ է զբաղվում եմ և չեմ դադարի երիտասարդներին (և ոչ միայն) ավելի մատչելի կերպով, առանց մասնագիտական խորը տարբերակների բացատրել առողջ ապրելակերպի առավելությունները: Բազում ակցիաներ են անցկացվել վատ սովորությունների դեմ, եթե արդյունքը վերածենք թվերի, ապա պետք է ասեմ՝ այո, շատ երիտասարդներ են սկսել առողջ ապրելակերպ վարել, մազրվել, թողել են ծխելը…Իսկ եթե ուղղակի որպես գաղափարախոսություն դիտարկենք, ապա մարդիկ ինձ ընկալում են որպես առողջ ապրելակերպի ջատագով, ինչն էլ նրանց մոտ ամրագրվում է որպես ժամանակակից ապրելաձև, և, բնականաբար, փորձում են հետևել դրան:

Լիկա- Արուսի՛կ, ի՞նչ են Ձեզ համար նշանակում «ազգային դիմագիծ», «ազգային ավանդույթ» հասկացությունները, ըստ Ձեզ՝ դրանց պահպանումը կարևո՞ր է ազգի տեսակն ու ազգային կենսագրությունը չկորցնելու համար:

-Կարծում եմ՝ ազգային տեսակը չկորցնելու համար նախևառաջ պետք է սերունդներին կրթել՝ ներկայացնելով մեր պատմությունն ու մշակույթը: Դա պետք է իրականացնի ոչ միայն դպրոցը՝ թեթև ակնարկներով, այլ նաև միջավայրերը, լրատվամիջոցները. լուրջ ծրագիր է պետք, իսկ ավանդույթները, եթե խելքին մոտ են, ապա օգուտից բացի այլ բան չեն տա:

 600x580

Գայանե- Հոգեբանական առումով դժվար չէ՞ միայնակ մայր լինել, ո՞նց եք հաղթահարում այդպիսի պահերը, եթե լինում են:

-Իհարկե՛, լինում են… Կարծում եմ՝ դժվար պահեր լինում են ոչ միայն միայնակ մայրերի մոտ, իսկ դժվարությունները տրված են հաղթահարելու համար:

Սեդա- Պարզ է, որ շրջապատի կարծիքը Ձեզ համար էական նշանակություն չունի. ինչո՞ւ, որովհետև այդ կարծիքները հաճախ անհեթեթ են լինո՞ւմ, թե՞ Դուք տեսակով այդպիսին եք ու կարևոր չէ՝ հնչող կարծիքն ինչ բովանդակություն ունի:

-Եթե կարծիքներին հետևենք, ապա պետք է կերտենք ուրիշների կողմից ստեղծած ապրելաոճ և առօրյա: Ես ինձ նման «ճոխություն» չեմ կարող թույլ տալ. շատ եմ գնահատում իմ ապրած ամեն րոպեն, ուստի ապրում եմ սեփական կամքի թելադրանքով:

 600x580

Նառա- Մի առիթով ասել եք` հենց երեխա ունենաք, կդադարեք DJ աշխատել և կդառնաք բիզնես լեդի, ինչո՞ւ այդպես չեղավ, ի՞նչը խանգարեց:

-2009թ-ից ի վեր զբաղվում եմ սեփական բիզնեսով, ունեմ սեփական The Laboratory ընկերությունը, որը մի շարք ծառայություններ է մատուցում, ուստի անկախ կարգավիճակից ես 5 տարի է բիզնես լեդի եմ համարվում այդ ոլորտում: Ինչ վերաբերում է դիջեյությանը, այն այնքան սիրելի աշխատանք է, որ դեռևս չեմ պատրաստվում թողնել, եղել եմ քաղաքի երկու լավագույն ակումբների տնօրեն, այս պահին էլ Kami Club-ում եմ աշխատում:

Լիլիթ- Ձեր բալիկի մեջ մարդկային ի՞նչ որակներ եք սերմանում: Ինչպիսի՞ տղամարդ եք դաստիարակելու:

-Դեռևս շատ փոքրիկ է, որպեսզի սկսեմ այդ գործընթացը, բայց կուզեմ մեծանա արդարամիտ և խղճով մարդ, ով անտարբեր չի լինի նաև օտարի հանդեպ:

 600x580

Դավիթ- Մանկության տարիներին ի՞նչ երազանքներ ունեիք, որ իրականացել են, իսկ ո՞րն է եղել մանկության տարիների ամենախենթ երազանքը:

-Շատ երազանքներ եմ ունեցել, երազկոտ եմ եղել: Դրանց մի մասն իրականացել է, օրինակ՝ բնության ուսումնասիրությունը, դիջեյ դառնալը: Երազում եմ ապրել անտառում, ինչպես նաև դառնալ Նոբելյան մրցանակակիր, ինչը դժվար թե իրականանա:

600x580

Նարե- Ի՞նչն է Ձեզ համար կյանքում ամենակարևորը:

-Երբեք չդավաճանել սեփական սկզբունքներին:

 Ավետ- Մայրության բերկրանքը զգալուց հետո, մտածո՞ւմ եք երկրորդ բալիկ իմասին:

-Իհարկե՛ (ժպտում է):

Մարինե- Ունե՞ք կարգախոս որով առաջնորդվում եք:

-Այսօր լինել ավելի լավը, քան երեկ էի:

Սոնա- Ո՞րն է եղել Ձեր մասին լսած ամենաանհեթեթ բամբասանքը:

-Այն, որ համամասնական ցուցակով մտել եմ ԱԺ:

Հարցազրույցը` Շողիկ Գալստյանի

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 9461 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-05-2024 13:14
Արհեստական բանականությունը կարող է պարզել հազվադեպ հիվանդություն ունեցող պացիենտներին ախտորոշումից մի քանի տարի առաջ, նշվում է նոր հետազոտությունում։ Արհեստական բանականության վերջերս մշակված ծրագիրը կարողացել է հաջողությամբ պարզել այն մարդկանց, ովքեր եթակա են եղել հազվադեպ իմունային խանգարման ռիսկին։
04-05-2024 07:28
Շերոն Սթոունի որդեգրած որդին՝ Ռոհանը, որոշել է գնալ մոր հետքերով և դերասան դառնալ. ներկայունս նա արդեն ներգրավված է մեկ գաղտնի նախագծում։ Ինքը՝ «Հիմնական բնազդ»-ի աստղն է կիսվել է լուրով։
04-05-2024 03:18
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար։ X-ի իր միկրոբլոգում երկրպագուների հետ շփման ժամանակ նրանցից մեկը հրապարակել է տեքստային հաղորդագրության սքրինշոթ, որն արված էր Բեյոնսեի լուսանկարի վրա՝ ի աջակցություն երգչուհու նոր՝ Cowboy Carter ալբոմի: «Ես դեռ այն կարծիքին եմ, որ Քլոեն պետք է, որ լեսբուհի լինի»,-նշված է տեքստում, որին Քարդաշյանը պատասխանել է. «Դե, չես կարող ասել, թե ինչ է սպասվում ինձ ապագայում»:
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.05.2024
Դիտվել է 742 անգամ
29.04.2024
Դիտվել է 720 անգամ
30.04.2024
Դիտվել է 256 անգամ
03.05.2024
Դիտվել է 134 անգամ
04.05.2024
Դիտվել է 92 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster