Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Ձեր գեղեցկության 10 գլխավոր թշնամիները

18.03.2014

Գեղեցկության պահպանման հարցերը կնոջ համար կարևոր են ողջ կյանքի ընթացքում: Սեփական խնամքի վրա քիչ ջանքեր ու ժամանկ չի ծախսվում, սակայն, չնայած դրան, այդ ամենին մեծապես վնասում են Ձեր ունեցած վնասակար սովորությունները: Ladynews.am-ը ձեզ է ներկայացնում, թե ինչպես է կենսակերպը ազդում արտաքինի վրա:



1.Մազերի գույնի հաճախակի փոփոխություն

Մազերի գույնի փոփոխելը ժամանակակից կնոջ համար շատ բնական ցանկություն է: Սակայն փոխել այդ գույնն ավելի հաճախ, քան ամիսը մեկ, ընդ որում` կտրուկ անցնել այլ երանգի` շատ վնասակար է: Արդյունքում՝ հաճախ ներկվող մազերը խամրում, վնասվում, չորանում և կոտրվում են:

2.Պզուկների դուրսմղումը

Ծանոթ իրավիճակ է. Ճակատի (կզակի, քթի) վրա պզուկ է հայտնվում, և ձեռքերն սկսում են քոր գալ այն դուրսմղելու համար: Եթե ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա, այն երկու-երեք օրից կանցնի, իսկ դուրսմղումն այդ գործընթացը կերկարաձգի մինչև 10 օր: Ընդ որում, պրոբլեմային տեղում կարող է դուրս տալ, քանի որ ծակոտիներով ինֆեկցիաների փոխանցման և բորբոքային գործընթացների զարգացման հավանականությունը շատ մեծ է:

3.Դիմահարդարման մաքրումից խուսափելը

Պառկելով քնելու առանց թարթիչների վրայի ներկը մաքրելու, դուք առավոտյան աչքերի տակ կարող եք հայտնաբերել պարկիկներ և նպաստել այնպիսի խնդրի առաջացմանը, ինչպիսին կոնյուկտիվիտն է: Այդ դեպքում գիշերը մաշկի վերականգնողական գործընթացը դանդաղում է: Ձեր ալարկոտությունը խանգարում է վերականգնմանը, քանի որ դեմքի վրա թողած դիմափոշու շերտը, տոնային միջոցներն ու դիմաներկը մաշկին շնչելու հնարավորություն չեն տա: Եթե գիշերը չազատվեք դիմահարդարումից, ապա առավոտյան կստանաք տհաճ հետևանք՝ թորշոմած, մոխրագույն երանգի մաշկ, ինչպես նաև կարմրած, թարախակալած պզուկներ:

4.Ունքերի չափից դուրս հարդարումը

Մի քանի ավելորդ մազիկների դուրսքաշումը ստացվում է ոչ բոլորի մոտ: Որպես կանոն դա ներքաշում է և գեղեցիկ, ճիշտ ձևի փոխարեն դեմքի վրա հայնվում են բարակ գծիկներ՝ հաղորդելով տիկնիկի անմիտ տեսք:

5. Արևի ուղիղ ճառագայթները

Գեղեցիկ արևայրուքի հետ միասին դուք ժամանակից շուտ ձեռք կբերեք կնճիռներ, պիգմենտային կետեր և ճաքճքած մաշկ, բացի այդ՝ ուլտրամանուշակագույն ճառագայթներն անկենդանություն են հաղորդում մաշկին: 40 տարեկանից հետո պետք է խուսափել արևի տակ երկար մնալուց, քանի որ մելամինը, որը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից, արտադրվում է ոչ նախկին ակտիվությամբ:

6. Ալկոհոլը և ծխելը

Ազատ ռադիկալները, խեժը և մյուս վնասակար նյութերը, որոնք օրգանիզմ են մտնում ծխի ու ալկոհոլի միջոցով, բացասաբար են անդրադառնում մաշկի վրա: Ծխող կանանց մոտ այն ստանում է դեղին կամ կանաչավուն գույն, իսկ խմողների մոտ՝ քթի և այտերի վրա առաջանում են կարմիր բծեր, ինչն արյունատար անոթների լայնացման արդյունք է:

7. Ուշ քնելը

Մաշկի բջջիջները լիարժեք հանգստի դեպքում լավ հագենում են թթվածնով և այն ծանր օրից հետո լավ վերականգնվում է: Եթե մշտապես վաղ արթնանաք և ուշ քնեք, մաշկի վերականգնման համար ժամանակ չի մնում: Արդյունքում այն ստանում է գունատ և թորշնած տեսք, աչքերը պատվում են սև շրջանակներով և կնճիռներով:

8. Ոտքերի մեծ ծանրաբեռնվածությունը

Ձեզ դուր է գալիս նստել ոտքը-ոտքին գցա՞ծ: Դուք պետք է իմանաք, որ դրա արդյունքում խախտվում է արյան շրջանառությունը: Հագնում եք փոքր համարի ամառային բաց կոշի՞կ: Մինչ կրում եք այդ կոշիկը, կախ ընկած կրունկը ծանրաբեռնում է աքիլեսյան գարշապարը, ինչն առաջացնում է կրունկների այտուցում: Օրվա ընթացքում չափից դուրս նստած կամ կանգնա՞ծ եք: Դա ևս ձեր ոտքերին դուր չի գալիս՝ արյան շրջանառությունը դանդաղում է երակներում:

9.Անփույթ վերաբերմունք եղունգների նկատմամբ

Եթե դուք ունեք եղունգների կողքերը կրծելու սովորություն, ապա դրանց նման չարչարանքից հետո մի դժգոհեք, որ եղունգները վատ են աճում: Այդ զբաղմունքը հանգեցնում է եղունգների շրջակայքի բորբեքման:

10.Սխալ մոտեցում դեպրեսիային

Սթրեսային իրավիճակները բավականին ուժգին են ազդում կանացի գեղեցկության վրա, ընդ որում` հարվածն ուղղվում է միանգամից մի քանի ուղղություններով: Եթե խորանաք խնդիրների մեջ, ապա դա բացասաբար կանրադառնա մազերի վիճակի (դրանք կսկսվեն թափել), ատամների (կսկսվեն շարժվել), կընկնի օրգանիզմի կենսունակությունը:

Պատրաստեց` Լիլիթ  Պետրոսյանը

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 21651 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Տղամարդու զգեստապահարանի այս իրը հիանալի տեղավորվում է կանացի նորաձևության մեջ

22.09.2026
Թվում էր, թե փոխառելու ոչինչ չկա, բայց մեկ խիստ գործնական դետալ անսպասելիորեն ակնառու անցում է կատարել։

Կարմիր կաշվե տաբատ. 2026 թվականի աշնանային նորաձևության գլխավոր մարտահրավերը

08.09.2026
Վերջին մի քանի տարիների ընթացքում կաշվե տաբատները դարձել են մեր զգեստապահարանի անբաժանելի մասը՝ էքստրեմալից անցնելով այնպիսի անբաժանելի իրերի, ինչպիսիք են ջինսերը կամ կոստյումի տաբատները։

Գոբելեն. տպավորիչ հյուսվածք աշնանային կերպարների համար

20.08.2026
Ներկայացնում ենք, թե ինչու այժմ արժե գոբելենին հատուկ ուշադրություն դարձնել և ինչպես այն նորաձև դարձնել:

Fruit nails. ամառային արձակուրդի դասական մանիկյուրը

24.07.2026
Եթե դուք փնտրում եք դիզայն, որը կապված չէ որևէ կոնկրետ մրգի հետ և կատարյալ համադրվում է ցանկացած դեկորի հետ, ապա անպայման պետք է փորձեք Fruit nails–ը։

Կակաչաձև կիսաշրջազգեստը կատարյալ է ավելորդ քաշը թաքցնելու համար

02.07.2026
Եթե պատրաստ չեք գումար ծախսել միայն ամռային արդիական նորաձև կիսաշրջազգեստի վրա, դիտարկեք բոլոր եղանակներին հարմար այս մոդելը։

Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ

19.06.2026
«Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։ 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-10-2026 00:42
«Վերիթիի գաղտնի օրագիրը» ֆիլմը, որի գլխավոր դերերում են Դակոտա Ջոնսոնը և Էն Հեթուեյը, այս աշնան մեծ  հիթը դարձավ։ Մինչ քննադատները վերլուծում են ֆիլմը, երկրպագուները սոցիալական ցանցերում աղմուկ են բարձրացնում դրա շուրջ, իսկ կինովարձույթի եկամուտները նոր ռեկորդներ են սահմանում։
19-10-2026 00:17
Մասնագետները հաշվարկել են եվրոպական թագավորական ընտանիքների կողմից թագավորական հարսանիքներին կրած թագերի մոտավոր արժեքը: Առաջատարը բրիտանական և հոլանդական թագավորական ընտանիքներն են, որոնցից յուրաքանչյուրի թագերի հավաքածուն գնահատվում է 17 միլիոն ֆունտ ստեռլինգ: Նորվեգիայի թագավորական ընտանիքը զբաղեցնում է պատվավոր երրորդ տեղը, որին հաջորդում է դանիական թագավորական ընտանիքը: Բելգիան հինգերորդն է, իսկ Իսպանիան՝ վեցերորդը:
19-10-2026 00:09
Ռուսաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Էլիզաբեթ Աբրահամյանը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակն անվանել է անհավանական երջանկություն: Աբրահամյանը դարձել է Ռուսաստանի առաջին մարզիկը, որը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում հաղթել է մենախաղում։
19-10-2026 00:08
Մեծ Բրիտանիա վերադառնալուց կարճ ժամանակ առաջ Մեգան Մարքլը որոշեlլ է վերսկսել իր կինոկարիերան։ Աղբյուրների համաձայն՝ դքսուհին ակտիվորեն դեր էր  փնտրում Գայ Ռիչիի «Ջենտլմենները» սերիալում, սակայն հանրության բացասական արձագանքից հետո շոուրանները որոշեցին մերժել նրան։
19-10-2026 00:02
Շոն ՄաքԳիրը երեք տարի աշխատելուց հետո լքում է McQueen-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնը, հաղորդում է WWD-ն՝ հղում անելով Kering կոնգլոմերատի ներկայացուցիչներին, որը ապրանքանիշի սեփականատերն է: Իրավահաջորդը դեռևս չի նշանակվել: Kering-ը խոստացել է շուտով հայտարարել նոր նշանակման մասին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 476 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster