|
Հայտնի է Քիմ Քարդաշյանի և Քանիե Ուեսթի հարսանիքի օրը
07.03.2014
Քիմ Քարդաշյանն և Քանիե Ուեսթը վերջապես հայտարարել են իրենց հարսանիքի օրը: Նրանք միմյանց սիրո երդում կտան ու ամուսնական մատանիներ կփոխանակեն մայիսի 25-ին:
Պսակադրության արարողությունը տեղի կունենա Փարիզում, այդ մասին հարսնացուն հայտնել է հեռուստահաղորդավար Ռայան Սիքրեսթին: Քիմը նաև նշել է, որ չեն պատրաստվում շատ ճոխ հարսանիք անել, այն կլինի հանգիստ. «Մենք հասկացանք, որ ցանկանում ենք կազմակերպել ոչ այդքան շքեղ ու վիթխարի հարսանիք, որքան բոլորը սպասում են»:
Քիմն ասել է, որ փեսացուն շատ ակտիվ զբաղվում է հարսանեկան արարողության նախապատրաստական աշխատանքներով: Հյուրերով զբաղվելու է Քիմը. եթե Քանիեն այդ հարցով զբաղվեր, կգժվեր: Զույգին մտերիմ աղբյուրները հայտնում են, որ Քիմը վրդովված է. Քանիեն տարված է մեծ անակնկալների մտքերով և ամեն ինչ անում է դրանք իրականացնելու համար:
Իսկ թե Փարիզում կոնկրետ որտեղ կհավաքեն հյուրերին դեռևս պարզ չէ: Հայտնի է միայն, որ հյուրերի Եվրոպա ժամանելու ծախսերը կհոգան Քիմն ու Քանիեն:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8466 անգամ
Читать на русском
|