|
Շակիրան հատուկ դպրոց է բացել
04.03.2014
Չնայած այն հանգամանքին, որ Շակիրան աշխատում է տարբեր երկրներում և ճանապարհորդում աշխարհով մեկ, միևնույնն է չի մոռանում իր հարազատ երկրի՝ Կոլումբիայի մասին:
Կոլումբիական ոչ այնքան մեծ Կարթագեն քաղաքում Շակիրան որոշել է բացել դպրոց՝ հատուկ անապահով ընտանիքների երեխաների համար: Այնտեղ կարող են սովորել տարբեր տարիքի 1700 երեխա:
Դպրոցը բացվել է փետրվարի վերջին և կգործի հիմնադիրների հովանու ներքո՝ մասնավորապես Շակիրայի:«Իմ նպատակն է երեխաներին կրթության հնարավորություն տալ. հասարակությունը կարող է վերափոխվել, եթե նրա անդամները ստանում են համապատասխան կրթություն»,-ասում է երգչուհին:
Դպրոցի բացմանը ներկա է գտնվել Շակիրան, ամուսինը՝ Ժերար Պիկեն և նրանց որդին՝ Միլանը: «Ես հույս ունեմ՝ կգա մի օր, որ Կոլումբիայում չեն լինի երեխաներ, որոնք զուրկ կլինեն կրթություն ստանալու հնարավորությունից»,-ասել է երգչուհին՝ միջոցառման ժամանակ ունեցած իր ելույթում:
Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 10829 անգամ
Читать на русском
|