DIOR նորաձևության տանն ու Նաթալի Փորթմանին կապում է երկար տարիների արդյունավետ համագործակցությունը:
Այսպես, անցած շաբաթ Փորթմանը դարձավ Miss Dior Blooming Bouquet գովազդային ընկերության հերոսուհին, իսկ այժմ էլ զարդարել է Dior Magazine-ի նոր' հինգերորդ համարը:
Լուսանկարների հեղինակն է լուսանկարիչ Պաոլո Ռովերսին, ֆոտոշարքն էլ ստացել է «Nathalie» անվանումը, իսկ որպես նախաբան հնչել են հետևյալ տողերը. «Miss Dior-ի ստեղծման պահից՝ 1947թ-ից, բույրը նվիրված է հավերժ երիտասարդ աղջիկներին: Այսօր Dior-ի դեմքն է Նաթալի Փորթմանը, ով Dior-ի բոլոր գեղագիտական գաղափարների կենդանի մարմնացումն է»:
Դերասանուհին նաև փոքրիկ հարցազրույց է տվել ամսագրի լրագրողներին՝ խոսելով գեղեցկության և կանացիության մասին:
22-07-2026 10:45 Միխայիլ Գալուստյանը թևակոխել է իր կյանքի նոր փուլ։ Դերասանը գաղտնի ամուսնացել է իր սիրելիի՝ դիմահարդար Լիլիա Կիոսեի հետ։ Մեկ տարի առաջ Միխայիլ Գալուստյանի ամուսնալուծության լուրը կնոջից՝ Վիկտորիայից, դարձավ շոու բիզնեսի ամենաքննարկվող պատմություններից մեկը։ Զույգն ամուսնացած էր գրեթե 20 տարի։
22-07-2026 10:40 Ֆրանսիայի խորհրդարանը երեկ հաստատել է օրինագիծ, որով մինչև 15 տարեկան երեխաներին կարգելվի օգտվել սոցիալական ցանցերից՝ դառնալով Եվրոպայում առաջին երկիրը, որտեղ նման ամբողջական արգելք է ընդունվել։
22-07-2026 10:05 Աշխարհի ամենահարուստ բլոգեր MrBeast-ն ամուսնացել է իր սիրելիի՝ Թեա Բոյսենի հետ։ Զույգն անցկացրել է փակ արարողություն՝ սոցիալական ցանցերում տարածելով նորությունը և առաջին լուսանկարները։ MrBeast–ը (Ջիմի Դոնալդսոն) աշխարհի ամենահայտնի YouTube–յան բլոգերն է (ավելի քան 500 միլիոն բաժանորդով)։ Նա մասնագիտանում է գերթանկ մարտահրավերների և լայնածավալ բարեգործական աշխատանքների։ Forbes-ը Դոնալդսոնի տարեկան եկամուտը գնահատում է 300 միլիոն դոլար, ինչը նրան դարձնում է աշխարհի ամենահարուստ բլոգերը (զուտ կարողությունը՝ 2.6 միլիարդ դոլար)։
22-07-2026 08:02 57-ամյա երաժիշտ և պրոդյուսեր Մարկ Էնթոնին, ով նախկինում ամուսնացած էր Ջենիֆեր Լոպեսի հետ, ութերորդ անգամ հայր է դարձել։ Նա և իր ներկայիս կինը՝ 27-ամյա մոդել Նադիա Ֆերեյրան, դուստր են ունեցել։
22-07-2026 03:58 Դերասաններ Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի դուստրը՝ Վիվիենը, դիմում է ներկայացրել իր ազգանունը փոխելու համար: Ըստ People ամսագրի՝ դիմումը ներկայացվել է Լոս Անջելեսի շրջանի գերագույն դատարան: Ավելի վաղ դերասանի որդեգրված երեխաները՝ 24-ամյա Մեդոքսը և 21-ամյա Զահարան, Los Angeles Daily Journal-ում հայտարարություն էին տեղադրել՝ խնդրելով հրաժարվել Բրեդ Փիթի ազգանունից: