|
Dress-Code. երբ' ինչ հագուստ պետք է հագնել
27.02.2014
Հրավիրատոմսերում հաճախ կարելի է տեսնել ինչ-ինչ հապավումներ' կապված միջոցառմանը ակնկալվող հաուստի հետ, և կարևոր է իմանալ, թե դրանցից որը' ինչ հանդերձանք է ենթադրում:

Вb (business best). սա անհատականության կերպարն է, որը զբաղեցնում է ղեկավար պաշտոն, ում սպասվում է շատ կարևոր գարծնական հանդիպում: Բիզնես-լեդիի համար սա նշանակում է կապույտ, կաթնագույն կամ մոխրագույն կոստյում և սպիտակ բլուզ: Սահմանափակում կա նաև կոշկի ընտրության առումով' բացառապես նավակ կոշիկներ և միայն 3-5 սմ կրունկներով:

Вt (business traditional). ավանդական գործարար կերպար: Այլ խոսքերով' շրջազգեստ-ժակետ կամ տաբատով կոստյում:

Bt (black tie). երեկոյան ժամերին անցկացվող պաշտոնական միջոցառման համար նախատեսված հագուստ: Կանանց համար այդ գործնական դրես-կոդը նշակում է երեկոյան կամ կոկտեյլային շրջազգեստ, ցանկության դեպքում' չափավոր զարդեղեն: Ոչ մի դեպքում չի կարելի կրել գլխարկ և երկարաճիտ կոշիկներ:

Cb (casual baseline). պարզ, մեզ համար ընդունված ամենօրյա աշխատանքային ոճ:

Сm (сasual mainstream). ճիշտ նույնը, սական որոշակի խիստ պայմաններով' hագուստի պաստելային երանգներ, ավանդական մոդելներ:

Ce (executive casual). ղեկավարների համար նախատեսված ոճ: Սրա էությունն այն է, որ հարկ է կրել միայն թանկարժեք, որակյալ հագուստ, ընդ որում' այս պարագայում ենթադրվում է տարբեր բաղադրիչների համադրություն (անզուգական ճաշակի դրսևորում):

С (casual). սովորական հագուստ' գրասենյակից դուրս գտնվելիս: Իրեր, որոնցում հարմարավետ է, բացառապես իշխում է խայտաբղետությունն ու պաթոսը:

Wt (white tie). սա ևս գործնական հագուստ է' նախատեսված լուրջ միջոցառումների համար: Կանանց համար դա երեկոյան, համեստ շրջազգեստ է և ձեռքերը փակող ձեռնոցներ: Պարտադիր է փոքրիկ պայուսակի առկայությունը և դասական կոշիկները: Մազերը' դասական սանրվածքով:

A5 (after 5). Գործնական դրես-կոդ' նախատեսված «հինգից հետո» միջոցառումների համար: Սովորաբար բիզնես լեդիներն ընտրում են գործնական, նրբագեղ կոստյումներ կամ կոկտեյլային շրջազգեստներ:

Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 30999 անգամ
Читать на русском
|