Բժիշկները դավաճան տղամարդկանց հանկարծակի մահ են խոստանում
13.11.2019
Կարծում եք' դավաճանության համար սահմանված «Աստծու պատիժ» ասվածն ընդամենը մի՞ֆ է, ուրեմն ծանոթացեք կանադացի բժիշկների կատարած հետազոտությանը...
Ինչպես տեղեկացրել է Globalnews.ca-ն, վերջիններս ուսումնասիրել են հանկարծամահության 5559 դեպք: Սեքսի ժամանակ մահերի ճնշող մեծամասնությունը (93%) գրանցվել է տղամարդկանց դեպքում: Հետաքրքիր է, որ նրանց 75%-ն այդ պահին դավաճանելիս է եղել կնոջը:
Բժիշկները, իհարկե, չեն ընդունում, որ այստեղ Աստծու մատն է խառը, և իբրև պատճառ նշում են անծանոթ միջավայրի պատճառով լարվածությունը, զուգընկերուհու երիտասարդ տարիքը, ալկոհոլի կամ ուտելիքի չարաշահումը սեքսից առաջ:
Հիշարժան է, որ վերջին շրջանում այս թեման հաճախ է ուսումնասիրվում բժիշկների կողմից, օրինակ՝ ուրոլոգ Էնդրյու Կրամերը՝ Մերիլենդայի համալսարանից, հրապարակել է իր մի հետազոտության արդյունքները՝ ապացուցելով, որ տղամարդկանց սեռական օրգանն առավել հաճախ վնասվում է դավաճանելիս, քան սեփական կնոջ հետ սեռական ակտի ժամանակ: Դիտվել է 10534 անգամ
Читать на русском
|