Կարծում եք' դավաճանության համար սահմանված «Աստծու պատիժ» ասվածն ընդամենը մի՞ֆ է, ուրեմն ծանոթացեք կանադացի բժիշկների կատարած հետազոտությանը...
Ինչպես տեղեկացրել է Globalnews.ca-ն, վերջիններս ուսումնասիրել են հանկարծամահության 5559 դեպք: Սեքսի ժամանակ մահերի ճնշող մեծամասնությունը (93%) գրանցվել է տղամարդկանց դեպքում: Հետաքրքիր է, որ նրանց 75%-ն այդ պահին դավաճանելիս է եղել կնոջը:
Բժիշկները, իհարկե, չեն ընդունում, որ այստեղ Աստծու մատն է խառը, և իբրև պատճառ նշում են անծանոթ միջավայրի պատճառով լարվածությունը, զուգընկերուհու երիտասարդ տարիքը, ալկոհոլի կամ ուտելիքի չարաշահումը սեքսից առաջ:
Հիշարժան է, որ վերջին շրջանում այս թեման հաճախ է ուսումնասիրվում բժիշկների կողմից, օրինակ՝ ուրոլոգ Էնդրյու Կրամերը՝ Մերիլենդայի համալսարանից, հրապարակել է իր մի հետազոտության արդյունքները՝ ապացուցելով, որ տղամարդկանց սեռական օրգանն առավել հաճախ վնասվում է դավաճանելիս, քան սեփական կնոջ հետ սեռական ակտի ժամանակ:
07-09-2026 12:44 Նատալյա Վոդյանովան վեցերորդ անգամ մայր է դարձել։ 44-ամյա սուպերմոդելը դուստր է ունեցել։ Ուրախալի լուրը տարածել է «Քեյթ Բլանշ» Telegram ալիքը, որը նշում է, որ աղջիկը ծնվել է բոլորովին վերջերս։ Ալիքի տվյալներով՝ երեխան նման է և՛ Նատալիային, և՛ նրա ամուսնուն՝ Անտուան Արնոյին։
07-09-2026 12:35 Փարիզի Louis Vuitton հիմնադրամում տեղի է ունեցել երիտասարդ դիզայներների համար նախատեսված LVMH մրցանակի արարողությունը: 2400 դիմորդների շարքում հաղթանակ շնորհվել է Բելգիացի դիզայներ Ջուլի Կեգելսին, որը ստացել է 400,000 եվրո գլխավոր մրցանակը և մեկ տարվա մենթորություն շքեղության հսկա LVMH Moët Hennessy Louis Vuitton-ի փորձագետների հետ, որը տիրապետում է այնպիսի ապրանքանիշերի, ինչպիսիք են Dior-ը, Louis Vuitton-ը, Guerlain-ը, Dom Pérignon-ը և Sephora-ն:
07-09-2026 12:32 Փորձագետների խումբը, որը ցուցաբերում է լիակատար միաձայնություն, պարտադիր չէ, որ ընդունի ամենահուսալի որոշումը։ Ընդհակառակը, բարդ իրավիճակներում անհամաձայն կարծիքների առկայությունը կարող է նշան լինել, որ մասնակիցներն ավելի քիչ են ենթարկվում փոխադարձ ազդեցության։ Այս եզրակացությանն են եկել Տուլուզի համալսարանի, CNRS-ի և Լիդսի համալսարանի հետազոտողները։
07-09-2026 11:42 Իտալիայի ափին շարունակվում է Վենետիկի 83-րդ կինոփառատոնը։ Ամեն օր միջազգային կինոաստղերը ներկայացնում են իրենց նոր ֆիլմերը, որոնք շուտով կմրցեն ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունների անվանակարգերի և մրցանակների համար։
07-09-2026 10:36 Նատալի Փորթմանը երրորդ անգամ մայր է դարձել։ Աղբյուրների համաձայն՝ երեխան ծնվել է անցյալ ամիս, իսկ մի քանի օր առաջ Փորթմանին և նրա ընկերոջը՝ Տանգի Դիստաբլին, նկատել են Փարիզի փողոցներում՝ նորածնին գրկած։